Friday, 05 06 2026
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

«Մինչև արտագաղթի տեմպերը մինիմալի չհասցնենք, վերջին տարիների մեր գործողությունները բավարար չեմ համարի»

«Նախորդ տարվա ընթացքում փոքր ձեռքբերումներ եղել են, բայց դա մեզ չի բավարարում: Եթե անկեղծ լինենք, այս 5-6 տարիների ընթացքում միայն ժողովրդի պարտադրանքի ներքո է հասարակությունն ինչ-որ բանի հասել, բայց արի ու տես, որ ժամանակը չի սպասում: Ստեղծված իրավիճակը բնակչությանը չի բավարարում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը՝ ամփոփելով 2013 թվականը:

Նրա խոսքով՝ մարդիկ չեն կարողանում արտագաղթի ճանապարհը մի կողմ դնել և պայքարի արդյունքում վաղվա օրը կառուցել. «Մինչև արտագաղթի տեմպերը մինիմալի չհասցնենք, ես բավարար չեմ համարի վերջին տարիների մեր արած գործողությունները: Բայց կարելի է ասել, որ տարեցտարի ժողովուրդն արթնանում և գտնում է, որ իր ձեռքերով պետք է կառուցի իր տունը և ոչ թե սպասի, որ ինչ-որ մեկը գա և կառուցի՝ ես դա դրական եմ գնահատում»,- ասա նա:

Գասպարյանը նշեց, որ դրական է նաև այն հանգամանքը, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է սկսել ավելի անաչառ գնահատական տալ մի շարք ոտնահարումների, դատարաններում առկա խնդիրների վերաբերյալ. «Հասարակական կազմակերպությունները մի շարք իրադարձություններում դրական շարժ տեսան, շատ չնչին դրական քայլ կարելի է համարել»:

Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ գալիք տարում շատ ավելի մեծ եռանդով պետք է պայքարել մեր վաղվա ապագան կերտելու համար. «Հօգուտ իշխանությունների գովերգի խոսք չլինի, ժողովրդի պահանջի ներքո է շատ չնչին դրական տեղաշարժ եղել այս տարի: Կուզենայի, որ հայի մտածելակերպը մի փոքր շուտ արթնանար: Այն, որ ժամանակին ժողովուրդը հույսը դրեց «Բարգավաճի» վրա, «Բարգավաճը» ինչ-որ չափով հապաղեց, ոտքը կախ գցեց՝ մտածելով կորուստների մասին, այդպես չլինի»:

Մանուել Գասպարյանը մաղթում է համբերություն և ցանկություն հայտնում, որ ապրենք մեկս մյուսի խնդիրներով, որ բոլորի մոտ լավ լինի. «Հարևանի խնդրով չապրելու դեպքում, վաղը դու ես խնդրի մեջ լինելու, հարևանին, բարեկամին չօգնելով և հայ ժողովրդին չօգնելով՝ վաղը մեր երկրում միայնակ և անօգնական վիճակում ենք հայտնվելու: Օգնենք մեկս մյուսին, այս ծանր ժամանակները հաղթահարենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում