Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

10 տարի խաբել, «քցել են», հիմա բերման են ենթարկում, որ տները տա՞ն

Անսպասելիորեն իմացանք, որ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին 8․5 միլիոն դոլար «քցած» Վլադիսլավ Մանգասարյանի գործով այսօր մինի դատական նիստ է եղել, և դատավոր Արմեն Բեկթաշյանը դատարանում դեռ չհարցաքննված տուժողներին բերման ենթարկելու որոշում է կայացրել:

Միանգամից տեղեկացնենք, որ թեև ի սկզբանե որոշվել է, որ յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 10-ին պետք է սույն գործով դատական նիստ լինի, սակայն այս պայմանավորվածությունն այնքան է խախտվել, դատական նիստերն այնքան են հետաձգվել, դատական նիստի շտապող մարդկանց այնքան են «տրապից», տաքսուց, կես ճանապարհից հետ դարձրել, որ որոշ դեպքերում նույնիսկ տուժողները չեն գալիս դատարան:

Այս շաբաթ նույնիսկ դատական համակարգի պաշտոնական կայքում՝ datalex.am-ում, սույն գործով դատական նիստը նշանակված էր ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին:

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով, Էդմոնդ Խուդյանի և մի քանի այլ տուժողների շահերի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը պարզաբանեց, թե ինչ որոշման մասին է խոսքը և ովքեր պետք է բերման ենթարկվեն:

«…Մասնավորապես նրանց մասին է խոսքը, ովքեր այսօրվա դատական նիստին ծանուցված էին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի են ու Հայաստանում են բնակվում:

Նրանցից որևէ մեկը չէր ներկայացել, իսկ դատարանը նախապես որոշում էր կայացրել, որ էս փուլում պետք է լսենք տուժողներին, նոր դրանից հետո անցնենք վկաներին:

Վկաներից երեք հոգի եկել էին, բայց քանի որ տուժողները չկային, և ընթացակարգն էլ արդեն սահմանված էր, դատարանը որոշում կայացրեց, որ ծանուցված ու չներկայացած տուժողները բերման ենթարկվեն»:

Մեր այն դիտարկմանը, թե որքանո՞վ է ողջամիտ տուժողներին բերման ենթարկելը, երբ դատական նիստերը մինչ այժմ հետաձգվել են ոչ իրենց մեղքով, և արդյո՞ք դատական նիստերի օրերը սխալ նշելը դիտավորություն չէ, փաստաբանը պատասխանեց. «Քանի որ պայմանավորվածություն է եղել, ամեն չորեքշաբթի, տվյալ օրը, տվյալ ժամին դատական նիստ անել, ինձ մոտ նախատեսվում է, որ դատական նիստ է այս գործով:

Ինձ նախապես ծանուցել էին ժամը 11-ին: Դատալեքսում չկար, դա արդեն աշխատակազմի թերացումն է, որ չեն ապահովել դա: Միտումնավորության մասով չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետև ամեն դեպքում ծանուցում կար, ուղղակի չներկայացած անձինք կային»:

Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11.00-ին, քանի որ սեպտեմբերի 12-ին, այսինքն՝ հաջորդ չորեքշաբթի օրը դատավորը դասընթացների է մասնակցելու:

Իսկ եթե տուժողներն այստեղ չեն, Հայաստանում չեն բնակվում կամ հաջորդ դատական նիստին հնարավոր չլինի ապահովել նրանց ներկայությունը, ապա ի՞նչ ընթացք ակնկալել այդ իրավիճակում. «Համենայնդեպս, եթե հաջորդ դատական նիստին էլ նմանատիպ իրավիճակ եղավ, արդեն մենք ստիպված կլինենք, որպեսզի այդ դատական նիստերը ողջամտորեն օգտագործվեն, ստիպված կլինենք՝ դատարանին միջնորդել, որպեսզի որոշումը փոխի և տվյալ պահին ով ներկա է, նա էլ հարցաքննվի: Մի քիչ խառնաշփոթ կլինի, որովհետև ընթացակարգի վերաբերյալ բոլորս ենք ի սկզբանե համաձայնության եկել, որոշել, բայց որպեսզի նիստերը չհետաձգվեն, ստիպված ենք լինելու էդպես անել:

Եվ դատարանը մեկ որոշում ուներ, որ եթե անձինք տուժող են և Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում (բնակվում), եթե նման տվյալ ունենանք, ապա կհրապարակվի նրանց նախկին ցուցմունքները: Խոսքը դատարանում դեռ չհարցաքննվածների մասին է:

Հարցաքննվածները կարող են չներկայանալ, բայց ներկա լինելն իրենց շահերից է բխում, որովհետև կան տուժողներ, որոնց տարածքների հետ կապված կան փոխկապակցված հարցեր: Ասենք՝ մի բնակարանը սկզբում մեկին են խոստացել, հետո մեկ ուրիշին ա տրվել: Իհարկե, բոլորին չէ, որ հարմար է աշխատանքային ժամին ներկա լինել…»

-Իսկ չհարցաքննված տուժողներ շա՞տ կան,- հարցրինք:

«Վեր հանեցինք այդ ցուցակը, այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են արտերկրում, ըստ երևույթի, նրանց արդեն ծանուցումներ չի լինի, այլ կհրապարակվի նրանց նախաքննական ցուցմունքները. Մասնավորապես՝ Ամերիկայում բնակվող տուժողներ կան… բայց նրանք, ովքեր որ Հայաստանում էին, երևի 6-7 հոգի են, որ պետք է ներկայանան և ցուցմունք տան»,- նշեց փաստաբանը:

Հ. Գ. Մի քիչ աբսուրդ է ստացվում, բայց դե ոչինչ՝ բերման ենթարկեք, մենակ թե էդ մարդկանց տունը կամ փողը վերադարձրեք: Երևի սա էլ հեղափոխության նոր ձև է…
դատական համակարգում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում