33-ամյա ֆուտբոլիստը որոշել է օգտվել դադարից և կարճատև արձակուրդն անցկացնել Ջորջինա Ռոդրիգեսի հետ:

Կրիշտիանո Ռոնալդուն, ով վերջերս է «Ռեալ Մադրիդից» տեղափոխվել «Յուվենտուս», որոշել է մի որոշ ժամանակ դադար առնել և իր զուգընկերուհու հետ հանգստանալ Սարդինայի ափին գտնվող զբոսանավի վրա:

Պապարացիները նկարահանել են զույգին, երբ նրանք միմյանց գրկել են տախտակամածին: Ինչի արդյունքում պայծառ լույսի տակ երևացել է 33-ամյա ֆուտբոլիստի կապտուկը, որը նա ստացել էր իր վերջին խաղի ընթացքում, հաղորդում է Daily Mail-ը:

Մարզիկի զուգընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգես պարծեցել է այդ լուսանկարով Ինստագրամի իր էջում՝ գրելով. «Այնքան հաճելի զգալ տաք գրկում գտնվելու հաճույքը, երբ ցուրտ է: Ես քեզ սիրում եմ, Կրիշտիանո»:












































