ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով դատարանների ինքնագրաքննությանը կամ իշխանության կողմից ճնշումների չենթարկվելու նկատառումներով Քոչարյանի հետ կապված գործերը վերահասցեավորելու համ ձգձգելու հնարավորությանը, հայտարարեց, որ խոսքը շատ կոնկրետ քրեական գործի շրջանակում արդարադատություն իրականացնելու մասին է, և դատարանների կողմից չպետք է լինեն Սահմանադրության խախտումներ:







































