Wednesday, 01 05 2024
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց

«…Հայաստանը ժամանակ չունի: Հայաստանը սպառվում է…». Լ. Տեր-Պետրոսյան (մաս 2)

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել Московские новости թերթին, որի ներքաղաքական խնդիրների անդրադարձը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Թերթի լրագրողը Տեր-Պետրոսյանին հարցրել է, թե «2008թ. Հայաստանում նման էր հեղափոխության, սակայն այն չի ցուցադրվել հեռուստատեսությամբ, քանի որ կային այլ խնդիրներ՝ նախագահական ընտրություններ Ռուսաստանում, Կոսովո: Աշխարհը չի տեսել Երևանի օպերայի հրապարակը»: Հեղափոխություն էր ընթանում: 80-ական թթ. հետո 20 տարի անց դուք դուրս եկաք հրապարակ և ձեր հետևից բավականին շատ մարդ գնաց: Դուք «նարնջագույն» հեղափոխություն էի՞ք անում: Շատերը, այդ թվում՝ Ռուսաստանի ղեկավարությունում, չեն հասկանում, թե որտեղ է պետք ճիշտ խաղադրույք կատարել, ո՞ւմ հետ շփվել Հայաստանում: Եվ մեկ բան էլ՝ հայտարարելով իշխանությունների հետ կոնտակտի մտնելու մասին, չե՞ք վախենում կորցնել Ձեր կողմնակիցներին»՝ լրագրողի հարցին Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ չկար: «Ես եկել էի նոր պլատֆորմով: 10 տարի լռել էի: Կարծում եմ՝ նախկին նախագահները չպետք է միջամտեն: Ամբողջ աշխարհում է այդպես»,- ասել է նախագահը՝ նշելով սակայն, որ եթե քո աչքի առաջ քո երկիրն ամբողջությամբ փոխվում է, դու չես կարող ձեռքերդ ծալած նստել: Նա ներկայացրել է այն բոլոր բացասական երևույթները, որոնք խորացել են երկրի ներսում՝ կոռուպցիա, թալան, բնակչության արտահոսք: «Նարնջագույն» են այն հեղափոխությունները, որոնք նախաձեռնվում են դրսում: Երբ խոսում էին «նարնջագույն» հեղափոխության մասին Ուկրաինայում, «վարդերի հեղափոխության» մասին՝ Վրաստանում, նկատի ունեին, որ դրա հետևում կանգնած էր Ամերիկան: Դա այդպես չէ: Ամերիկան միայնակ չի կարող հեղափոխություն անել երկրում: Նրանք կարող են ազդել զարգացումների միայն 5%-ի վրա, ոչ ավել: Ռուսաստանն էլ չի կարող: Երբ ասում են, որ ամերիկացիներն իշխանության բերեցին Յուշչենկոյին կամ Սաակաշվիլիին, ես դրան չեմ հավատում: Դա ինքնուրույն էր տեղի ունենում, դա ժողովուրդն էր: Ես ամբողջությամբ չեմ բացառում արտաքին ազդեցությունը, սակայն այն կարող է լինել 5%-ի սահմաններում: Հայաստանում չկար ոչ մի արտաքին ազդեցություն, հիմա էլ չկա: ՀԱԿ-ը չունի արտաքին աշխարհից ոչ մի երկրի աջակցություն: Դա, հնարավոր է, մեր դժբախտությունն է, սակայն մենք չենք փնտրում տերեր, դա չկա և չի էլ լինի: Ես չեմ ուզում այնպիսի իշխանություն, որը նվիրաբերված կլինի օտարերկրյա ուժերի կողմից: Երբե՛ք»,- ասել է ՀՀ առաջին նախագահը:

Տեր-Պետրոսյանն ասել է նաև, որ գիտի այդ ամենը փոխելու ձևը, քանի որ այդ գործընթացով արդեն մեկ անգամ անցել է ժամանակին: Ներկայացնելով պայքարի ձևերը՝ նա ասել է, որ առճակատման պայքար է ընթացել վերջին երեք տարիների ընթացքում. «Ժողովրդական հոգեբանության մեջ, փողոցային քաղաքականության հոգեբանությունում դա մեծ դերակատարություն չունի: Դրան սովորել են»,- ասել է Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ խոսքում ցանկացած մեղմացում հանգեցնում է նրան, որ սկսում են դա դավաճանություն համարել: Առաջին նախագահը նշել է այն ձեռքբերումների մասին, որ վերջին երեք տարվա ընթացքում ունեցել է Կոնգրեսը, որի գագաթնակետը քաղբանտարկյալների ազատումն է, Մարտի 1-ի գործի քննության վերսկսումը: Այս ամենը Տեր-Պետրոսյանը բացատրել է մի շարք հանգամանքներով, որոնցից ամենակարևորը՝ դեպքերն են արաբական աշխարհում, տնտեսական ճնշումները երկրի ներսում ժողովրդի բոլոր շերտերի վրա, ինչը հանգեցրել է ժողովրդական ակտիվացման: Այս ամենը թույլ է տվել ՀԱԿ-ին կազմակերպել 100-հազարանոց հանրահավաքներ: «Եթե իշխանությունները կատարել են մեր պահանջները… դա չի նշանակում, որ նրանք վախեցել են մեզանից: Նրանք վախեցել են իրավիճակից: Եթե միջոցներ չձեռնարկեին, ավելի վատ էր լինելու: Եվ նրանք ստիպված էին գնալ այդ զիջումներին»,- շեշտել է առաջին նախագահը:

Նա ասել է, որ սրա արդյունքում լարումը մի քիչ մեղմացել է, սակայն «սա մեր պարտքն է բացատրել ժողովրդին, թե ինչի ենք մենք հասել: Եվ ինչի ենք դեռ հասնելու: Գլխավորն արդյունքն է: Իսկ արդյունքները դեռ գալու են ու կգան: Լինելու է ձևական, բաց երկխոսություն: Պատվիրակությունները, որոնք նշանակվել են Կոնգրեսի և նախագահի կողմից, կարող են հանդիպել և քննարկել բոլոր խնդիրները»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք սա փորձ է Սերժ Սարգսյանի կողմից դուրս գալու Ռոբերտ Քոչարյանի ստվերից, և եթե նա գնա այս քայլին, ապա կարո՞ղ է ընտրվել երկրորդ անգամ, Տեր-Պետրոսյանն ասել է. «Ո՛չ Սերժը, ո՛չ Ռոբերտը երբեք չէին կարող նախագահ դառնալ, եթե ընտրություն չկեղծեին, եթե ընտրությունները չկեղծվեին»՝ հավելելով, որ այս հայտարարություններով չի վախենում խափանել բանակցություններն իշխանությունների հետ, քանի որ «ասում է այն, ինչ մտածում է»: «Եթե ես գնում եմ բանակցությունների, դա չի նշանակում, որ ես ճանաչում են նրա լեգիտիմությունը: Ոչ մի դեպքում: Ինչպես ես ասում էի, որ նա լեգիտիմ չէ, իսկ ընտրությունները՝ կեղծված են, այնպես էլ ասելու եմ»,- հավելել է նախագահը:

Լրագրողի վերջին հարցին այն մասին, թե արդյո՞ք նպատակահարմար է ընտրություններից մեկ տարի առաջ պահանջել արտահերթ ընտրություններ, և արդյո՞ք ժողովուրդը չի հոգնի քաղաքական վաղաժամ սկսված արշավից, եթե լինեն հերթական ընտրություններ, առաջին նախագահն ի պատասխան ասել է. «Դա ունի երկու կողմ: Հնգամյա պայքարը կարող է լինել ավելի ուժեղ, քան կես տարվա պայքարը: Մյուս կողմից՝ Հայաստանը ժամանակ չունի: Հայաստանը սպառվում է: Ես չեմ չափազանցնում: 2011 թ. առաջին 4 ամիսներին Հայաստանը լքել է 45 հազար մարդ: Սա պաշտոնական տվյալներ են: Ինչ կարող ենք մենք ունենալ ևս 2 տարի հետո: Այդ խորհրդարանական ընտրություններից առաջ մեկ տարի կա, իսկ նախագահականը երկու տարուց են: Խնդիրը պետք է լուծել որքան հնարավոր է շուտ: Կհաջողվի, թե ոչ՝ դա ինձանից կախված չէ և ոչ էլ Կոնգրեսից: Ամեն ինչ կախված է ժողովրդից, և ամեն ինչ տեղի կունենա նրա ճնշման տակ: Ես ոչ մի տեղ չեմ շտապում: Նրանք պետք է շտապեն, եթե մի քիչ մտածում են պետության և ժողովրդի մասին»,- եզրափակել է Տեր-Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում