Արմավիրցի խաղողագործները գյուղնախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը դժգոհելով խաղողի մթերման գներից՝ իրենց զարմանքը հայտնեցին. «Եթե պետությունը չի կարողանում ազդել իր տարածքի ներսում գտնվող ինչ-որ զավոդի վրա, ինչի՞ մասին է խոսքը»:
Խաղողագործներից մեկն առաջարկեց սահմանը բացել, որ վրացին 300 դրամով խաղող գնի. «Տեսնենք կոնյակի զավոդը 350 դրամ չի տա՞»:
Նա նշեց՝ «Եթե մենք ենք տերը մեր երկրի, փոխեք օրենքները՝ 30 տարվա օրենքներով ենք աշխատում. ի՞նչ հեղափոխություն՝ առանց օրենքի փոփոխության: Եթե իրավիճակ է փոխվել, ինչո՞ւ կառավարությունը խաղողագործի օգտին չի աշխատում»:
«Ես պաշտոնապես ասում եմ՝ Սամվել Ալեքսանյանի դեղերը ընդամենը գուաշներ են. խելացի մասնագետներով ստեղծեք հանձնաժողով և անալիզի ենթարկեք նրա դեղերն ու քիմիկատները»,- ասաց խաղողագործը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































