Ամերիկյան Forbes ամսագիրն Էմիլիա-Ռոմանիա տարածաշրջանի խոհանոցն անվանել է ամենալավը: Պարբերականն Իտալիայի այդ շրջանին մի ամբողջ ռեպորտաժ է նվիրել` այն անվանելով տարածաշրջան, որտեղ ուտում են ամենալավ բաներն աշխարհում:
Բացի Էմիլիա-Ռոմանիայի ավանդական մթերքներից և ուտեստներից, հոդվածում ներկայացված է տարածաշրջանի լավագույն ռեստորանների ցուցակը:
Այդ խոհանոցի հիմնական ուտեստները պատրաստվում են տեղական մթերքներից:
Ամսագիրն այդ տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս անպայման այցելել Իտալիայի այդ շրջանի քաղաքներ:











































