Իրանի իշխանությունները հրաժարվել են Գերմանիայում հաշվեհամարից կանխիկացնել 300 մլն եվրոն և ինքնաթիռով Իսլամական Հանրապետություն տեղափոխելու մտադրությունից, հաղորդում է Suddeutsche Zeitung պարբերականը։
Նշվում է, որ Եվրոպա-իրանական բանկը փոփոխությունների մասին հայտնել է Գերմանիայի ֆինանսական հատվածի վերահսկողության դաշնային գերատեսչությանը և կառավարությանը։
Գործողությունը չեղարկելուն կողմ էր ԱՄՆ-ն՝ Թեհրանին մեղադրելով այդ միջոցները Մերձավոր Արևելքում ահաբեկչական գործունեության մեջ օգտագործելու համար։







































