Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը սեպտեմբերի 4-ին «օրենքով գող» Գեորգի Գուգուշվիլիին (Գոգա Պոտիսկի) ձեռներեցի սպանության համար 13 տարվա ազատազրկման է դատապարտել։
«Մոսկվայի Պրեսնենսկի շրջանային դատարանը՝ երդվյալ ատենակալների մեղադրական վճռի հիման վրա, քրեական գործով դատավաճիռ է սահմանել նախկինում դատապարտված Վրաստանի քաղաքացի Գեորգի Գուգուշվիլիի նկատմամբ։ Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք գործելու մեջ (սպանություն)»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել են Մոսկվայի դատախազությունում։
Հետաքննության տվյալներով՝ 2013-ի հունիսի 8-ին Մոսկվայի Բրյուսովի խաչմերուկում ձեռներեց Ալեքսանդր Խարչենկոյի հետ վեճի ընթացքում Գուգուշվիլին նրան դանակի հարված է հասցրել՝ կրծքի շրջանում և թաքնվել հանցանքի վայրից։ Մի քանի ժամ անց գործարարը հիվանդանոցում մահացել է։








































