Համաձայն բրիտանացի գիտնականների անցկացրած հարցման արդյունքների` 13 տարեկանից սկսած՝ աղջիկների 2/3-ը վախենում է գիրանալուց: Քաշ հավաքելու վախից շատ դեռահասներ դիմում են անառողջ միջոցների, օրինակ`բաց են թողնում ուտելու ժամը: Սակայն դա և նմանատիպ այլ խանգարումներ միայն վատթարացնում են իրավիճակը:
Այդ ընթացքում, երբ դեռահասները հասնում են 15 տարեկանի, նրանց 40 տոկոսն արդեն հակված է լինում գիրանալու: Մասնագետները նրանց մոտ ախտորոշել են նաև անհանգստության բարձր մակարդակ:
Փորձագետների կարծիքով` շատ կարևոր է որոշել ռիսկային խմբերը և միջոցներ ձեռնարկել այն ժամանակ, երբ մարսողության խանգարումները դեռ կարելի է բուժել:
Այս մասին գրում է Kedem.ru-ն:









































