Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրում կայանալիք «Ռոմա»-ի դեմ խաղից առաջ պատասխանել է «գայլեր»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտիի սադրիչ հայտարարությանը:
«Չպետք է ուշադրություն դարձնել սադրիչ հայտարարություններին: Չեմ պատասխանի Տոտտիին, քանի որ մենք դա անում ենք խաղադաշտում: Վերջին երկու տարիներին դա մեզ մոտ լավ է ստացվում:
Մենք անընդհատ հաղթողի կարգավիճակում ենք: Կարող է թվալ, որ դա հեշտ գործ է, բայց մենք գերազանց ենք աշխատում:
Կասկածներ ունեմ, որ Տևեսը, Բարցալին ու Պիրլոն դուրս կգան խաղադաշտ, բայց մտավախություն չունեմ, քանի որ գիտեմ, որ ունեմ թիմ, որին կարելի է վստահել»:








































