Wednesday, 01 07 2026
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ

Օմբուդսմենի զեկույցը բարեփոխում կմտցնի դատական համակարգում. նախկին դատավորն ամփոփում է 2013 թվականը

«2013 թվականին դատաիրավական համակարգում ես բարեփոխումներ չտեսա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ խոսելով 2013 թվականի դատաիրավական համակարգի գործունեության մասին:

Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է խնդիրների լուծման համալիր մոտեցում, միայն մեկ խնդրի վրա ուշադրություն դարձնելն և մյուսը անտեսելը ճիշտ չէ. «Անձամբ ես 2014 թվականին կուզենայի տեսնել լիովին բարեփոխված դատական համակարգ:

Պատկերացնելով ամողջ դատավարությունը սկզբից մինչև վերջ՝ եռափուլ՝ հետաքննություն, նախաքննություն և դատաքննություն, միանշանակ ասում եմ, որ կուզենայի տեսնել նոր որակներ: Որքանով ծանոթ եմ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին՝ բավական առաջադեմ, լավ բաներ կան՝ խոսվել է մեղադրյալի ցուցմունքի դեպոնացման մասին, որը բավականին մտավախություններ է առաջացնում: Կան շատ լավ գաղափարներ. եթե դրանք կյանքի կոչվեն, լավ կլինի, մասնավորապես՝ կապված խափանման միջոցների հետ»:

Օհանյանը հավելեց, որ հետաքննություն կոչվածը ինքը կուզենար տեսնել նոր որակների մեջ, այսինքն՝ այնպես, ինչպես որ մենք տեսնում ենք զարգացած երկրներում՝ սկսած ամենահասարակ գործողությունից, ասենք՝ հանցագործության մասին հաղորդում ընդունելուց. «Կուզենայի քրեական գործ հարուցվեր միայն համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ կախված տարվող հետաքննությունից կամ կատարվող հետաքննչական գործողությունների արդյունավետությունից և որակից, նախաքննություն կոչված փուլի ամենասահմանափակ ժամկետներից՝ երկու ամիսը պետք է լինի մաքսիմում ժամկետը, միայն բացառիկ դեպքերում՝ ավելի երկար, որից հետո գործն անմիջապես պետք է դատարան մտնի: Որպես միակ արդարադատություն իրականացնող մարմին՝ կուզենայի տեսնել դատարանը, ոչ թե ինչպես այժմ՝ փաստացի նախաքննությունն ինքն է արդարադատություն իրականացնում»:

Նրա խոսքերով՝ դատական համակարգում կարող է բարեփոխում մտցնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարեվերջյան արտահերթ զեկույցը. «Չնայած ՄԻՊ-ը նոր բան չասաց, Ամերիկա չհայտնագործեց և ասաց այն, ինչ շատերիս կողմից ասվում էր, այդուհանդերձ՝ կարծում եմ, որ այն դրական ազդեցություն կունենա: Եթե անգամ մեկ հոգի՝ դուք կամ ես ենք այդ մասին խոսում, միշտ հույս ենք ունենում, որ ուշադրություն կդարձվի այդ ամենի վրա. հուսամ, որ այդքան անտարբեր չեն գտնվի»:

2014 թվականի համար այս համակարգում Պարգև Օհանյանն ուզում է տեսնել իրավապահներին՝ իրավապահ, դատարաններին՝ արդարադատ, օրենքները՝ օրինական, մարդկանց էլ՝ իրավապաշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում