Չինական մանկապարտեզներից մեկի տնօրենը ուսումնական առաջին օրվը երեխաների համար պարել է ձողի վրա և կորցրել է իր աշխատանքը: Այս մասին գրում է Coconuts-ը:
Տեսանյութով թվիթերյան իր էջում կիսվել է լրագրով Մայքլ Ստենդերդը: Նա այն նկարել է Չինաստանի հարավում գտնվող Շենժեն քաղաքի մանկապարտեզում՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Տղամարդն ուսումնական հաստատություն էր տարել իր 2 երեխաներին՝ 4 և 5 տարեկան:
Տնօրենը Ստենդերդի կնոջը բացատրել է, որ ձողի վրա պարելը « միջազգային լավ մարզանք» է և խոստովանել է, որ նման պարերով հանդես է եկել իր պարային խմբի անդամների հետ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ծնողներ վրդովվել են տեղի ունեցածից, տարել են իրենց երեխաներին մանկապարտեզից և պահանջել վերադարձնել գումարը: Մայրերը մտահոգվում են, որ տեսածը կարող է ազդել երեխաների մտավոր առողջության վրա, և նրանք կարող են փորձել կրկնել շարժումները:
Մանկապարտեզի վարչակազմը ներողություն է խնդրել ընտանիքներից: Նրանք ասել են, որ շոուին հրավիրված են եղել պրոֆեսիոնալ պարողներ, բայց նրանք նախապես չեն քննարկել մանրամասները:
Մանկապարտեզի տնօրենին ազատել են աշխատանքից, իսկ նրան փոխարինող գտնելու համար մոտ 2 շաբաթ կպահանջվի:







































