2013թ. 11 ամիսների ընթացքում Google Chrome OS օպերացիոն համակարգի հիմքով աշխատող chromebook-ները վաճառքի ցուցանիշներով առաջ են անցել MacBook-ներից: Վերլուծաբանները վկայում են Google-ի պլատֆորմներով աշխատող սարքավորման արագ տարածման մասին:
Ինչպես փոխանցում է CNews կայքը՝ 2013 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին chromebook-ները զբաղեցրել են ԱՄՆ-ի նոութբուքների շուկայի 21 %-ը: Դա ապրանքային բոլոր ոլորտներում ամենաբարձր ցուցանիշն է:
Amazon ինտերնետ-խանութի տվյալներով՝ նախատոնական զեղչերի շրջանում ամենատարածված նոութբուքների եռյակում են Acer և Samsung chromebook-ներն ու Asus նոութբուք-տրանսֆորմերը:











































