2013թ. մի շարք պետություններ բախվել են սոցիալական լարվածության աճի հետ. քաղաքացիական հուզումները շոշափել են այնպիսի երկրների, ինչպիսիք են Բուլղարիան, Բրազիլիան, Արգենտինան, Մեքսիկան, Եգիպտոսը և Թուրքիան: Քաղաքագետների համար անսպասելի էր Ուկրաինայի ճգնաժամը, որի պատճառը ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու որոշումն էր:
Economist Intelligence Unit (EIU) վերլուծական կազմակերպության կարծիքով` 2014թ. սոցիալական պայթյունի շատ բարձր վտանգը բնորոշ կլինի այնպիսի երկրների, ինչպիսիք են Արգենտինան, Բոլիվիան, Վենեսուելան, Բահրեյնը, Իրաքը, Լիբանանը, Եմենը, Բանգլադեշը, Ուզբեկստանը, Եգիպտոսը, Գվինեան, Լիբիան, Նիգերիան, Սուդանը, Սվազիլենդը, Բոսնիան, Հունաստանը: EIU-ն կարծում է, որ այս երկրներում բարձր է զանգվածային խռովությունների վտանգը, որոնք կարող են հանգեցնել գործող իշխանության տապալման կամ քաղաքական ճգնաժամի:
Հաղորդվում է, որ տնտեսական խնդիրները սոցիալական կամ քաղաքական անկայունության անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման են: Եկամուտների ցածր և գործազրկության բարձր մակարդակը միշտ չէ, որ ուղեկցվում է անկարգություններով, դրա համար անհրաժեշտ են այլ գործոններ, օրինակ՝ եկամուտների անհավասարություն, թույլ կառավարություն, սոցիալական անապահով վիճակ, էթնիկ լարվածություն և այլն:








































