Սիրիայի ընդդիմության խոշորագույն խմբավորումներից մեկը` Սիրիայի ազգային խորհուրդը, չի մասնակցի սիրիական ճգնաժամի հարցով «Ժնև-2» համաժողովին` հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախաձեռնած միջազգային համաժողովը նախատեսված է հունվարի 22-ին:
Հունվարի 7-ին Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի գերագույն խորհուրդը Ստամբուլում հատուկ համագումար կանցկացնի` համաժողովին մասնակցելու որոշում կայացնելու համար:








































