Հնդկաստանի Գոա նահանգի իշխանություններն արգելել են բնակիչներին այցելել խաղատուն` հաղորդում է RIA Novosti-ն:
Հաղորդվում է, որ մարտի 1-ից Գոայի բնակիչներին կարգելվի այցելել խաղատուն: Այս արգելքը չի տարածվում զբոսաշրջիկների վրա:
Գոան Հնդկաստանի այն քիչ նահանգներից մեկն է, որտեղ խաղային բիզնեսն օրինական է: Գոան նաև միակ նահանգն է, որտեղ գոյություն ունեն «լողացող խաղատներ»:











































