Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ՊՍԺ-ն կդիմի «Չելսի»-ին` Էդեն Ազարի տրանսֆերը ձեռք բերելու առաջարկով:
Ֆրանսիայի չեմպիոնի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին բելգիացի ֆուտբոլիստի տաղանդի մեծ երկրպագուն է: ՊՍԺ-ի նախագահը ցանկանում է, որ Ազարը Լիգա1 վերադառնա: Հիշեցնենք, որ մինչև «Չելսի» տեղափոխությունը կիսապաշտպանը փայլուն խաղ էր ցուցադրում «Լիլ»-ում:
Փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանի կարծիքով` կիսապաշտպանի իրավունքների ձեռքբերումը ՊՍԺ-ի կարևորագույն խնդիրը կլինի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:










































