Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հեթ-տրիկ է հեղինակել մարզման ժամանակ: Նա լավատեսորեն է տրամադրված` երկու ամիս բացակայությունից հետո վերադառնալով խաղադաշտ:
«Ես վերսկսել եմ մարզումներս: Մարզվում եմ խաղընկերներիս հետ: Դա մեծ երջանկություն է ինձ համար: Ինձ հիանալի եմ զգում»,- գրել է մԵսսին Twitter-ի իր էջում:
Հավելենք, որ հունվարի 5-ին «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Էլչե»-ին:








































