Oգոստոսի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչ, 46-ամյա Արամ Ստեփանյանի վարած «Nissan Elgrand» մակնիշի 90 DA 007 համարանիշի և Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 60-ամյա Մանվել Գրիգորյանի վարած «Scania» մակնիշի 029 DD 70 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Ա. Ստեփանյանի ուղևոր, Վարդենիսի բնակիչ, 78-ամյա Մարատ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի բժշկական կենտրոն: