Կանացի մարմնի սիրահարները սովոր են, որ էրոտիկ օրացույցների վրա պատկերված են գեղեցիկ կազմվածք ունեցող աղջիկներ: Սակայն Camp Hill ռեգբիի սիրահարների կանանց ակումբի ներկայացուցիչները որոշել են կոտրել այս կարծրատիպը: Նրանք մերկ նկարահանվել են վատ լուսավորություն ունեցող փաբում՝ հաղորդում է Mirror-ը:
Նկարահանումների հեղինակները մոդելներ չեն ընտրել, նրանք ուղղակի մերկ լուսանկարել են ակումբի հաճախորդներին, որոնք իրենց համաձայնությունն են տվել: Հենց այդ պատճառով լուսանկարները նման չեն մյուս էրոտիկ օրացույցներին:
Օրացույցների վաճառքից ստացված միջոցները ակումբը կհատկացնի բարեգործության:










































