Դեկտեմբերին ավանդաբար սկսում են հայտնվել հաջորդ տարվա համար հնարավոր օրացույցներ: Դրանցից որոշները կարող են բավական օրիգինալ համարվել, գրում է bigpicture.ru-ն:
Օրինակ՝ Նյու Յորքում լույս է տեսել «հակագլամուրային» օրացույց նյույորքյան դեղին տաքսիների վարորդներով:
Անսովոր լուսանկարչական նախագծի համար որպես մոդել հրավիրել են լուսանկարվելու նյույորքցի իրական, խարիզմատիկ ու ուրախ տաքիստների:
Օրացույցի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կուղղվի University Settlement կազմակերպությանը, որն արդեն 125 տարի օգնություն է տրամադրում ներգաղթյալներին:








































