«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, ամփոփելով 2013-ը, նշեց, որ ՄՄ միանալու Հայաստանի իշխանությունների որոշումը կրկնակի վնաս հասցրեց մեզ:
«Առաջին՝ նախ մենք հրաժարվեցինք եվրոպական Ասոցացման պայմանագրից, որը հսկայական հնարավորություններ պետք է բացեր մեր տնտեսության առջև, բայց ոչ միայն հրաժարվեցինք, այլև համաձայնվեցինք մտնել Մաքսային միություն, ինչը նշանակում է սահմանափակումներ մեզ վրա պետք է լինեն տնտեսական առումով, այսինքն՝ մենք, չշահելով ոչինչ, մտանք տնտեսական սահմանափակումների տակ»,- ասաց Արա Պապյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանը, անդամակցելով ՄՄ-ին, բավականին լուրջ տնտեսական և քաղաքական խնդիրներ է ունենալու:
«Ես, ընդհանրապես, կարծում եմ, որ 2014-ը լինելու է ծանրագույն տարի մեզ համար»,- ասաց Արա Պապյանը:
2013-ին, ըստ նրա, մենք կորցրեցինք մեր քաղաքական ճկունությունը, մենք ինքնիշխանության կորուստ ենք ունենում, ընթացքում կգումարվեն նաև քաղաքական դժվարությունները: