Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Ահա, թե ինչ է փոխել հեղափոխությունը Հայաստանում

Սեպտեմբերի 1-ը աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նշում են որպես Գիտելիքի միջազգային օր։ Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա մեկնարկի տոնն է առաջին հերթին աշակերտների, ուսանողների, ուսուցիչների և դասախոսների համար։ Ավանդաբար այդ օրը դպրոցներում հանդիսավոր արարողություններ են ընթանում՝ նվիրված նոր ուսումնական տարվան։ Հատուկ հանդիսությամբ դպրոցներում ընդունում են առաջին դասարանցիների։ Հայաստանի մոտ 1500 դպրոցներ այսօր  իրենց դռները կբացեն աշակերտների առաջ։

Կրթության, նոր Հայաստանում նրա արժևորման, կիրառական նշանակության մասին երեկ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բնության մեջ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունն է․ ասել է Նիկոլ Փաշինյանը, երբ Բաղրամյան 26-ում մրցանակներ ու նվերներ էր  հանձնում  աշակերտներին ու ուսանողներին: Մրցանակակիրները  «Կենգուրու» և «Մեղու» մրցույթի, միջազգային առարկայական օլիմպիադաների հաղթողներն  ու դպրոցական գերազանցության մեդալներ ստացողներն էին, ովքեր Երևանից և ՀՀ մարզերից էին:

«Կրթության կարևորության արձանագրումը հատկապես կարևոր է նոր Հայաստանում: Ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք, թե ինչ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում և ինչ է տեղի ունեցել արդեն. ոչ վաղ անցյալում անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, լավ բարեկամ, լավ թիկունք, լավ հմտություններ, որոնք կապված չեն կրթության հետ՝ ավելի շատ բնազդական։ Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից, ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզնից, որովհետև նոր Հայաստանի, նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք հնարավորությունների հավասար և ընդլայնված դաշտ ստեղծել, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը, մեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր հնարավորի սահմաններն ընդլայնվում են, և ձեզնից յուրաքանչյուրն ունի հավասար հնարավորություն այդ ընդլայնվող դաշտից օգտվելու, սա է ամենակարևոր արձանագրումը»,– իր խոսքում ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ծրագրային ելույթ է ունեցել, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները ներկայացրել է արժեքների հեղափոխության հարթության վրա, որը երկրում ճանապարհ է բացել ներառականության համար, հիմքեր է ստեղծել այնպիսի հասարակության ձևավորման համար, որտեղ տեղի կունենա ոչ թե գռեհիկ ուժի, փողի, այլ՝ գիտելիքի, կրթության կուլտիվացիա։ Մարդը պետք է գանահատվի ոչ թե իր սոցիալական դիրքի, նյութական հնարավորությունների, այլ՝ շնորհների մեկնակետով, իսկ դրա բանալին կրթությունն է։

Հեղափոխությունը դարձավ այն պատմական սահմանը, որը հետևում թողեց հին Հայաստանը՝ իր քսակատեր ու զոռբա «հերոսներով»։ Նոր Հայաստանն, առաջին հերթին՝ նոր բովանդակություն է, քաղաքացու նոր տեսակ՝ կրթության բարձր որակով, ինքնադրսևորման հարթակներով։

Հեղափոխությունը փոխել է հենց պետության վերաբերմունքը մարդու, նրա կրթության, ինքնադրսևորման հնարավորությունների հանդեպ։ Անցած քսանամյակում տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանը լքել են ոչ միայն օրվա հացի պատճառով, սոցիալական ու քաղաքական կեղեքումների հետևանքով, այլ հատկապես՝ մտահոգություն ունենալով, որ Հայաստանը վերածվել է անհեռանկար երկրի՝ իրենց երեխաների ապագայի, ինքնադրսևորման առումով։ Այս առումով արտագաղթը Հայաստանի համար կործանարար է ոչ միայն քանակական, այլ՝ առաջին հերթին, որակական առումով․ երկրից հեռացել են արժեք ստեղծող մարդիկ։

Անցած քսանամյակում Հայաստանը վերածվել էր հետամնաց պետության, որտեղ առաջընթացի գրավական էին դարձել համակարգում ունեցած կապերը, փողը, մարդկային հոռի բարքերը, հաճախ՝ ստորաքարշությունն ու նվաստացումը։ Պատահական չէ, որ Հայաստանում գրեթե չէին ձևավորվում մարդկանց հաջողությունների պատմություններ, մինչդեռ՝ երկրից դուրս մեր շատ հայրենակիցներ կարողանում էին դրսևորել իրենց տաղանդը՝ գտնելով ինքնադրսևորման արդյունավետ հեռանկարներ։ Ասվածի լավագույն դրսևորումը ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի օրինակն է, որին հայաստանյան միջակությունից բառացիորեն փրկեց արևմտյան միջավայրը, որը նպաստեց նրա տաղանդի բացահայտմանը։

Կրթություն, աշխատասիրություն, տաղանդ, նպատակասլացություն․ ահա այն հատկանիշները, որոնք առաջխաղացման, հաջողությունների հասնելու բանալի են լինելու նոր Հայաստանում։

Սա էր Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքի, այսօրվա տոնի հիմնական խորհուրդը։

Կրթության և գիտության արժևորում, նոր մտածողություն․ ահա, թե ինչ է փոխել հեղափոխությունը Հայաստանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում