Tuesday, 14 05 2024
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00

НГ. ՆԱՏՕ-ն ինտերվենցիա է նախապատրաստում Կենտրոնական Ասիա

Այսօր Դուշանբե է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: Այս մասին գրում է Независимая газета-ն` նշելով, որ այցը տեղի է ունենում այն օրերին, երբ Ռուսաստանի և Տաջիկստանի միջև պետք է ստորագրվի սահմանային համագործակցության մասին պայմանագիրը: Թերթի հոդվածագիրն ամենևին էլ պատահական չի համարում, որ այցը համընկել է ռուս-տաջիկական համագործակցության համատեքստում այս կարևոր փաստաթղթի ստորագրման հետ:

Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունում թերթի աղբյուրը բացառել է, որ Ապաթուրայի այցը և ռուս-տաջիկական պայմանագրի ստորագրումը որևէ ձևով կապված են` միաժամանակ նշելով, որ «չի բացառվում սահմանային հարցերի քննարկումը ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի և Տաջիկստանի ղեկավարության բանակցությունների ժամանակ»` կապելով դա Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումների հետ:

Սա Ափաթուրայի առաջին այցը չէ տարածաշրջան: Մայիսին նա ստացել էր Ղազախստանի և Ղրղզստանի աջակցությունը աֆղանական հարցում` դրա փոխարեն խոստանալով աջակցություն այդ երկրներին մի շարք հարցերում, որոնք կապված են ռազմական ոլորտի հետ: Հիմա Տաջիկստանը ևս ակնկալում է Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցությունը մասնավորապես Պյանջ գետի վրա կառուցվելիք մեկ կիլոմետրանոց կամրջի, ինչպես նաև տաջիկ զինվորականների մարզման հարցերում: Փորձագետները նշում են, որ Տաջիկստանի ոչ բոլոր ակնկալիքներն են արդարացել ՆԱՏՕ-ից ստացվող աջակցության առումով, քանի որ ժամանակին նրանք ակնկալում էին, որ իրենց տարածքում կտեղակայվի ՆԱՏՕ-ի ռազմաբազա` ղրղզական Մանասի օրինակով: Մանավանդ, որ «Այնի» ռազմաբազան Տաջիկստանում ազատ է և պարապուրդի է մատնված:

Թերթին հայտնած կարծիքում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կնյազևն ասել է, որ ԱՄՆ-ն է շահագրգռված Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության հարցում: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ոչ թե ցանկանում է լքել Աֆղանստանը, այլ տեղափոխել իր զորամիավորումները նրան հարևան երկրներ, որպեսզի ապահովվի տարածաշրջանում նրա ներկայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում