Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Վենդետա՞, թե՞… Զինված հարձակում Արման Մկրտումյանի տան վրա

Երեկ ուշ երեկոյան կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Երեք հոգի՝ զինված ինքնաձիգներով, Ձորաղբյուրում հարձակվել են դատական համակարգի հայտնի դեմք Արման Մկրտումյանի տան վրա։ Կայքի տեղեկություններով՝ կան վիրավորներ, այդ թվում՝ Արման Մկրտումյանը։ Տան բակում ու գլխավոր մուտքի դիմաց հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ։

Արման Մկրտումյանը 1998 թվականից մինչև 2008 թվականը եղել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։ 2008 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ։ Թավշյա հեղափոխության հաղթանակից մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 5-ին, Արման Մկրտումյանը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Մկրտումյանը եղել է դատական համակարգի ամենակոռումպացված պաշտոնյաներից մեկը, այսպես կոչված՝ դատական «բեսպրեդելի» խորհրդանիշը՝ քսան տարի շարունակ հավատարմորեն ծառայելով քրեաօլիգարխիային։

Մկրտումյանի հրաժարականի պահանջներ հնչում էին անգամ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին. Արման Մկրտումյանը իր պաշտոնավարման վերջին տարիներին դադարել էր լինել անգամ նախկին համակարգի տարբեր սեգմենտների կոնսենսուսը ու իր պաշտոնը պահպանում էր միայն Սերժ Սարգսյանի աջակցության շնորհիվ։ Մկրտումյանը այն դեմքերից է, որոնց մասին ասում են՝ ինչքան կոռումպացված, այնքան լավ: Նա միանգամայն կառավարելի էր նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից ու դատական համակարգն ամբողջովին ինտեգրել էր քրեաօլիգարխիկ համակարգին՝ դարձնելով վերջինիս քաղաքական քմահաճույքների դակողը ու կոռուպցիոն սխեմաների իրավական «տանիքը»։

Այս մարդու անունն ուղղակիորեն կապված է Հայաստանում ներդրումները խոչընդոտելու հետ: Տարիներ առաջ ռուս գործարար Ալեքսեյ Կորեպանովը փաստերով շարադրել է, որ Արման Մկրտումյանի հովանավորած մի հայ գործարար իրեն քցել է ավելի քան 5 միլիոն դոլար: Եղան բազմաթիվ հրապարակումներ, բնականաբար՝ առանց իրավական հետևանքների։

Չորս տարի առաջ Մկրտումյանի հարազատ եղբայրը մանրամասն նկարագրել է, թե ինչպես է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ դառնալուց մեկ տարի հետո Արման Մկրտումյանը սկսել ապօրինաբար ձեռք բերել բազմաթիվ բնակարաններ՝ ընդհանուր հաշվով 900 քմ: Այս մարդը, ըստ եղբոր, հարազատ հորն անվանել է խելագար: Համենայնդեպս, 2009-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում հոր հայցը կա որդու դեմ, որով հայրը պահանջում էր փոխել իր ազգանունը որդու հետ ընդհանուր ոչինչ չունենալու համար:

Մամուլում անցած քսան տարիներին բազմաթիվ հրապարակումներ են եղել Արման Մկրտումյանի ապօրինությունների մասին. դրանց թերևս առանձին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, մանավանդ՝ դատական համակարգի այսօրվա ողբերգական վիճակը Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի քսանամյա գործունեության ուղղակի հետևանքն է։

Անշուշտ, դժվար է հստակ ասել, թե որո՞նք են եղել երեկվա միջադեպի մոտիվները, շարժառիթները։ Սակայն դատելով նախնական տեղեկատվության բովանդակությունից՝ գործ ունենք ոչ թե կողոպուտի կամ գողության, այլ թիրախային հարձակման, գուցե՝ վենդետայի հետ։ Արդյոք տեղի ունեցածը կապվա՞ծ է Մկրտումյանի մասնագիտական գործունեության հետ, թե՞ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը շահերի բախում ունի նաև գործունեության այլ հարթություններում։ Դժվար է միանշանակ պնդումներ անել. հուսանք՝ պատկան մարմինները կտան բոլոր հարցերի պատասխանները՝ արագ բացահայտելով հանցագործությունը։

Անպատժելիությունը ծնում է մեկ այլ անպատժելիություն՝ մանավանդ, երբ նախկին համակարգի ու նրա ներկայացուցիչների կատարած հանցագործությունները միանգամից ու արագ բացահայտվել օբյեկտիվորեն չեն կարող։ Հեղափոխությունը նախկին համակարգի «կարկառուններին» զրկել է արտաիրավական արտոնություններից, օլիգարխիկ «անձեռնմխելիությունից», սակայն դեռ չի ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտան վերականգնել նախորդ քսանամյակում համակարգի ու նրա ներկայացուցիչների ապօրինի գործողությունների հետևանքով տուժած հազարավոր մարդկանց իրավունքները։

Այս համատեքստում թերևս ակտուալ է դառնում անցումային արդարադատության որոշ գործիքների ստեղծումը, ինչի մասին օգոստոսի 17-ի հանրահավաքում խոսում էր Նիկոլ Փաշինյանը։ Հակառակ պարագայում ինքնադատաստանի դեպքերը կդառնան սովորական, կամ որոշ մարդիկ կորոշեն թիրախավորել նախկին պաշտոնյաներին՝ օգտվելով հեղափոխական վիճակից ու հագուրդ տալով իրենց հանցագործ մղումներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում