Friday, 03 05 2024
10:45
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
10:30
Նավթի գներ- 02-05-24
10:15
Ուկրաինայի էներգոհամակարգի կեսից ավելին վնասված է. Կուլեբա
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան շրջվել է
Վրաստանը շրջադարձ է կատարում. գործընթացը վաղուց էր սկսվել, այժմ ձևակերպվում է
Կամո Ցուցուլյանը հանձնարարել է վեր հանել և լուծել խնդիրները
Իսրայել-Պաղեստին՝ 2 պետությունների բանաձևը մտնում է օրակարգ
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կվերբեռնվի տարեվերջին. թուրք բարձրաստիճան դիվանագետ

Ադրբեջանական Zerkalo թերթում հրապարակվել է ադրբեջանցի լրագրող ու քաղաքագետ Ռաուֆ Միրքադիրովի «Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ հարաբերությունների վերաբեռնմանը» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Zerkalo թղթակցի հետ տետ-ա-տետ զրույցում Թուրքիայի արտգործնախարարության բարձրաստիճան ու տեղեկատվական աղբյուրը հայտնել է, որ Թուրքիան ներկայումս պատրաստվում է Հայաստանի հետ հարաբերությունների վերբեռնման պլանի իրագործմանը։ Դա զարմանալի չէ, եթե հիշենք, որ Անկարայում Էրդողանն իշխող կուսակցության շտաբ-կայանի շենքից Թուրքիայի «ընկերների ու դաշնակիցների» շարքում ամենավերջինը հիշատակեց Ադրբեջանի անունը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նոր փուլի սկսման ճշգրիտ ժամկետը կախված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված կազանյան առաջիկա եռակողմ հանդիպման արդյունքներից։ Եթե կազանյան հանդիպումն արդյունավետ ելք ունենա, ինչում Անկարան խիստ կասկածում է, ապա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի մեկնարկը կտրվի գրեթե անմիջապես։

Աղբյուրը նշել է. «Լավագույն դեպքում որոշակի դադար կվերցվի ամառային արձակուրդների ժամանակ, այսինքն` դա կձգվի մինչև սեպտեմբերի կեսերը։ Իսկ եթե կազանյան հանդիպումը ձախողվի, ապա, հանուն քաղաքավարության, այդ դադարն առավել տևական կստացվի, սակայն ոչ այնքան, որ գոհացնի Ադրբեջանին։ Գործընթացը կմեկնարկի այս տարեվերջին»։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով, այս անգամ կիրառվելու է «փոքր քայլերի» մարտավարությունը։ Այսինքն` այս դեպքում խոսքը չի գնում ցյուրիխյան արձանագրությունների վավերացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, թեպետ այդ տարբերակն էլ չպետք է բացառել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արագացման դեպքում.

«Ամեն ինչ սկսվելու է այնպիսի քայլերից, որոնք, իբրև թե, թելադրված են հասարակ քաղաքացիների շահերից։ Օրինակ` խոսքը մասնավոր անձանց (այսինքն` հասարակ քաղաքացիների) համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման մասին է։ Չէ՞ որ, մեծ հաշվով, այսօր էլ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների փոխադարձ այցերի համար հատուկ խոչընդոտներ գոյություն չունեն։ Կարելի է ինքնաթիռի տոմս գնել և երկու ժամից էլ պակաս ժամկետում հայտնվել Երևանում կամ հակառակը՝ Ստամբուլում։

Այսինքն` մասնավոր անձանց փոխադարձ այցերի համար ցամաքային սահմանի բացումն առաջին հայացքից միտված կլինի շարքային քաղաքացիների ծախսերը նվազեցնելուն։ Բնականաբար, կաշխուժանա մաքոքային (անհատական) առևտուրը, այդ թվում նաև սահմանամերձ գոտում։ Իսկ դա նվազեցնում է Հայաստանին Թուրքիայի սահմանակից շրջանների բնակչության կողմից երկկողմանի հարաբերությունների կարգավորման հանդեպ ցուցաբերված հակազդեցությունը։

Ըստ թուրքական աղբյուրի՝ հաջորդ լուրջ քայլը կլինի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ճանապարհին արված լուրջ հայտը, թեև դա նույնպես պետք է թելադրված լինի «բացառապես հասարակ անձանց շահերով»։

Նա նշել է. «Իրականում խնդիրն իրատեսական է, սակայն, չգիտես ինչու, նրա գոյության մասին ցայժմ չեն հիշել։ Բանն այն է, որ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիները երկու երկրներում զրկված են ամեն տիպի իրավական, այդ թվում` նաև հյուպատոսական աջակցությունից։ Խոսքը Երևանում ու Անկարայում երկու երկրների հետ ջերմ հարաբերություններ ունեցող երկրի դեսպանատանը կից հյուպատոսական սեկցիաներ բացելու մասին է, ինչպիսին որ ներկայումս ռուս-վրացական հարաբերությունների պարագայում է»։

Մի խոսքով, թուրք բարձրաստիճան դիվանագետի տվյալներով, մինչև հաջորդ տարվա ապրիլ եթե չհաջողվի ողջ ծավալով գործարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այնուամենայնիվ, այդ ընթացքում տվյալ ուղղությամբ կգրանցվի լուրջ առաջընթաց։
Սակայն Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան աշխատակցի հետ զրույցում նրա արտահայտած մտքերից մեկն ինձ զարմացրեց։ Պարզվում է, որ թուրքական մեկ ընկերություն, ընդ որում՝ բարձր տեխնոլոգիական, մասնակցում է Ստեփանակերտի օդանավակայանը սարքավորումներով ապահովելու գործընթացին։

Այս կապակցությամբ նա նշել է. «Ահա այդպիսի թշնամանք։ Թուրքական ընկերության համար շահավետ է նոր շուկայի յուրացումը։ Իսկ հայերն իրենց օգուտն ունեն. թուրքական բարձր տեխնոլոգիական սարքավորումները շատ ավելի էժան են, քան եվրոպականները։ Սակայն հարց է առաջանում. իսկ ո՞ւր է նայում պետությունը։

Ձևականորեն կառավարությունը կարող է հայտարարել, որ դա մասնավոր ընկերություն է։ Բայց մի՞թե դա այդպես է։ Հավանաբար, դուք հիշում եք, որ վարչապետ Էրդողանը նախընտրական կամպանիայի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ուղիղ եթերով և բաց տեքստով սպառնաց մի հայտնի ձեռնարկատիրոջ, որն, իբրև թե, իր աջակցությունն էր հայտնել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ)։

Այդ դեպքում խոսքը գնում էր Թուրքիայի ներքաղաքական գործընթացների մասին։ Սակայն եթե բանը հասնում է արտաքին քաղաքական շահերին, ընդ որում` ազգային անվտանգության հետ կապ ունեցողներին, թուրքական յուրաքանչյուր ընկերություն հաշվի է առնում իր կառավարության դիրքորոշումը։ Այսինքն` եթե Թուրքիայի կառավարությունն աչք է փակում Ստեփանակերտի օդանավակայանին թուրքական բարձր տեխնոլոգիական սարքավորումների առաքման վրա, ընդ որում` դա արվում է երրորդ երկրի միջոցով, ապա դա նշանակում է, որ դա համապատասխանում է նրա արտաքին քաղաքական կուրսին»։

Ուշագրավ է, որ թուրք դիվանագետն ամեն դեպքում հրաժարվեց տալ Ստեփանակերտի օդանավակայանին սարքավորումներ մատակարարող թուրքական այդ ընկերության անունը՝ դրանով իսկ ինչ-որ աշխատանք թողնելով մեր արտգործնախարարությանն ու հատուկ ծառայություններին։

Թուրք դիվանագետի խոսքերով, պաշտոնական Անկարան Երևանի հետ իր հարաբերությունների բարելավման հարցում «փոքր քայլերի» մարտավարությունն ընտրել է ոչ միայն Բաքվի հնարավոր կոշտ արձագանքի պատճառով։ Նա նշել է. «Առաջին հերթին կառավարությունը չի կարող իրեն թույլ տալ կորուստներ ունենալ ընտրական բազայում՝ հատկապես նոր Սահմանադրության մշակման ու ընդունման նախօրեին։ Բացառված չէ, որ նոր Սահմանադրությունը հարկ կլինի ընդունել կա՛մ ընդդիմադիր ԺՀԿ-ի աջակցության, կա՛մ էլ հանրաքվեի միջոցով։

Իսկ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ընտրական բազան բաղկացած է ոչ միայն հավատացյալներից, այլև՝ մասամբ ազգայնական հայացքներ ունեցողներից։ ԱԶԿ-ն չի կարող իրեն թույլ տալ կորցնել ազգայնականների ձայները, ինչից անհապաղ կօգտվի ընդդիմությունը»։

Թուրք դիվանագետի խոսքերով, առաջիկայում Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունն ամեն դեպքում հանդիսանալու է արաբա-մուսուլմանական աշխարհում սեփական դիրքերի ամրապնդումը։ Այս դեպքում ընդունված է ասել, որ խոսքը նախկին Օսմանյան կայսրության աշխարհագրական մասշտաբի մասին է՝ ներառյալ Իրանը։ Բավական է ընդգծել այն, որ Էրդողանը խոստացել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իր առաջին արտասահմանյան այցը կատարելու է ոչ թե դեպի Ադրբեջան կամ Հյուսիսային Կիպրոս, այլ՝ հենց դեպի Եգիպտոս:

Թուրք դիվանագետը հավելում է. «Ամեն ինչ բացատրվում է շատ հեշտ։ Թուրքիայի իշխող կուսակցությունը շահագրգռված է Եգիպտոսում շուտափույթ կերպ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ։ Դրա պատճառն այն է, որ այդ դեպքում «Մուսուլման եղբայրները», այսինքն` նրա պոտենցիալ քաղաքական գործընկերները, հաղթանակ տանելու մեծ հնարավորություններ կունենան։

Թուրքիայի արտաքին քաղաքականության այդ կուրսի «կնքահայրը» ներկայիս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն է։ Ցանկանում եմ ընդգծել, որ այդ կուրսի իրագործումը թելադրված է Թուրքիայի ռեալ արտաքին քաղաքական և ազգային-պետական շահերով, ինչպես նաև ԱԶԿ կողմից նախկին Օսմանյան կայսրության տարածքում բնակվողների մեծ մասի շրջանում կրոնական ու պատմական զգացումների գրգռման ցանկությամբ»։

Ստացվում է անհեթեթ իրավիճակ։ Մի կողմից ԱԶԿ-ն վստահեցնում է, որ ամեն ինչ անում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար, իսկ մյուս կողմից էլ` խաղում է մարդկանց կրոնական զգացումների վրա և խթանում է հակաարևմտյան տրամադրությունների ուժեղացումը։ Դրա համար էլ այսօր մենք, մեղմ ասած, լարված հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի, ԵՄ-ի և վերջապես Իսրայելի հետ։

Ի դեպ, Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ հետ փոխհարաբերություններում առկա խնդիրները դեռ գործնական տեսք չեն ստացել, քանի որ, բացառությամբ Իսրայելի հետ հարաբերությունների, մնացած ամեն ինչում Թուրքիայի կառավարությունը հստակ հետևում է Վաշինգտոնի բոլոր հրահանգներին։ Եվ խնդիրն այդ հրահանգները կատարելու մեջ չէ։ Ամենևին։

Մեզանից ոչ ոք չի կարող պահանջել նման բան և չի պահանջում։ Այստեղ խնդիրը վստահության մեջ է։ Մեզ դադարում են վստահել որպես հուսալի դաշնակից։ Ի դեպ, նմանատիպ բան տեղի է ունենում նաև Ադրբեջան-Արևմուտք փոխհարաբերություններում։ Դա շատ վտանգավոր միտում է։

Իր եզրափակիչ խոսքում թուրք դիվանագետն ընդգծել է. «Իր թուրքական քաղաքականության մեջ Բաքուն ինչ-որ չափով խաղարկում է այն ուժերին, որոնք թյուրքական երկրների ընդհանուր տնտեսական ու քաղաքական տիրույթի ստեղծումը համարում են անհեռանկար քաղաքական կուրս։ Եվ խնդիրը չի կայանում միայն էներգապաշարների, առաջին հերթին գազի գնի ու տարիֆների շուրջ վեճերում։ Թուրքիայից Վրաստան և հակառակ ուղղությամբ արդեն կարելի է ուղևորվել միայն ներքին օգտագործման համար նախատեսված անձը հաստատող վկայականով։ Իսկ Ադրբեջանի հետ մենք ցայժմ չենք կարողացել անցում կատարել ոչ անցագրային ռեժիմին։

Մոտավորապես նմանատիպ խնդիր գոյություն ունի նաև անշարժ գույքի առք ու վաճառքի ոլորտում։ Դարձյալ Ադրբեջանում միայն արգելքներ են, որոնք, իբրև թե, կապված են ազգային անվտանգության ապահովման անհրաժետության հետ։ Այս պատճառաբանությունը չի դիմանում որևէ փորձության։ Վերջիվերջո, յուրաքանչյուր պետություն իրավունք ունի դասակարգել այլ երկրների հետ ունեցած հարաբերությունների մակարդակը՝ կախված այս կամ այն գործոններից ու չափանիշներից»»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում