Monday, 06 05 2024
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ

«Ինչի՞ ես բոմժերին քո տուն բերում». Երևանում տղամարդը սպանել է հարևանի երեխաներին «թարս» նայող ընկերոջը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հայկ Սուքիասյանի գործով բերված բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը 57-ամյա Հայկ Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Հայկ Սուքիասյանը՝ բարձրագույն կրթությամբ, այրի, վատառողջ, բնակվել է Երևանի Թումանյանի փողոցի բնակարաններից մեկում: Այս գործով նա կալանքի տակ է 2017 թվականի հունվարի 21-ից:

Նախորդ օրը՝ ժամը 20-ն անց 55-ին Հայկ Սուքիասյանի բնակարանում հայտնաբերվել էր Սարյան փողոցի բնակիչ Արմեն Ս.-ի դիակը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքներով:

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սուքիասյանը երկար ժամանակ մտերմություն է արել նույն թաղամասում ապրող տուժողի՝ Արմեն Ս.-ի հետ: Նրանք հաճախ իրար հետ հանդիպել են: Հայկ Ս.-ն վատառողջ էր՝ հոդային, թոքային խնդիրներ ուներ, դժվարությամբ էր տեղաշարժվում, տանից հազվադեպ էր բացակայում:

Արմենը կենցաղային հարցերում օգնել է դժվարությամբ տեղաշարժվող Հայկին, նրանք միասին նաև ոգելից խմիչք են օգտագործել:

2017 թվականի հունվարի 20-ին նրանք, գտնվելով Հայկի բնակարանում, օղի են խմել: Ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Հայկ Սուքիասյանից «դրամական օգնություն ստանալու նպատակով» նրա տուն են այցելել հարևանի տղաները՝ Հակոբ Հ.-ն ու նրա 14-ամյա եղբայրը:

Վերջիններիս ներկայությամբ Հայկի ու Արմեն Ս.-ի միջև վիճաբանություն է եղել: Հայկը Արմենին ուղեկցել է շքամուտք ու ճանապարհել է տուն, ապա մտել է իր բնակարան:

Քիչ անց այդ բնակարանի դռանն է մոտեցել րոպեներ առաջ հեռացած Արմեն Ս.-ն: Նա տանտիրոջից պահանջել է բացել դուռը, ոտքերով հարվածել է մուտքի դռանը, հայհոյանքներ է հնչեցրել:

Հայկ Սուքիասյանը, հարևանի տղաներին թողնելով տանը, դուրս է եկել շքամուտք, որտեղ վիճել է Արմեն Ս.-ի հետ: Նրանք իրար փոխադարձ հարվածներ են հասցրել:

Նրանց կռվին միջամտել են նույն մուտքի բնակիչ Ստեփանն ու Հայկի տանը գտնվող Հակոբը: Կռվողներին բաժանել են: Արմեն Ս.-ն կարծես թե հեռացել է, իսկ Հայկ Սուքիասյանը նորից մտել է իր բնակարան:

Բայց րոպեներ անց Արմեն Ս.-ն նորից է վերադարձել, հարվածներ է հասցրել Հայկի բնակարանի մուտքի դռանն ու բարձրաձայն հայհոյել է:

Հայկը դարձյալ դուրս է եկել բնակարանից: Հայկն ու Արմենը նորից վիճել են: Նրանց ձայներից Հակոբը դուրս է եկել շքամուտք այն պահին, երբ Հայկ Սուքիասյանը դանակով հարված է հասցրել Արմեն Ս.-ի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրան ծանր վնասվածքներ պատճառելով սրտապարկի ու սրտի ձախ փորոքի առաջնային պատի վիրավորումների ձևով:

Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Հայկ Սուքիասյանն իր կողմից դանակահարված Արմենին թևանցուկ է արել, քաշելով տարել է իր բնակարան, ապա Հակոբին է տվել հանցագործության գործիք դանակը, խնդրել է այն դեն նետել: Հակոբը դանակը թաքցրել է բնակարանի պատշգամբի ծաղկամանի հետնամասում:

Տեսնելով, որ Արմեն Ս.-ի վիճակը գնալով վատանում է, Հակոբը Հայկի հեռախոսով զանգել է իր եղբորը, խնդրել է շտապօգնություն կանչել, ինչից հետո Հակոբը ձեռքով փակել է անչափահաս եղբոր դեմքը՝ որ նա չտեսնի տուժողին ու աստիճանահարթակի վրայի արյունը, նրանք Հայկի բնակարանից հեռացել են:

Հակոբը ճանապարհին հանդիպել է իր ավագ եղբորն ու քրոջը, պատմել է, որ Հայկն իր բնակարանում մարդ է դանակահարել… Րոպեներ անց Հայկ Սուքիասյանի բնակարան է այցելել շտապօգնության բուժանձնակազմը, որն արձանագրել է Արմեն Ս.-ի մահը: Հայկ Սուքիասյանն իր բնակարանից էլ բերման է ենթարկվել ոստիկանություն:

Տուժողի իրավահաջորդը՝ Արմեն Ս.-ի քույրը հայտնել է, որ Արմենը մշտական աշխատանք չի ունեցել, ապրել է ծնողների հետ: Դեպքի օրը նա դուրս է եկել տանից՝ չասելով, թե ուր է գնում, և այլևս չի վերադարձել:

Գործով վկա Հակոբ Հ.-ն նախաքննության ժամանակ հայտնել է, որ շուրջ երեք տարի ճանաչում է Հայկ Սուքիասյանին: Դեպքի օրը կրտսեր եղբոր հետ նրա տուն էր գնացել՝ գումար խնդրելու: Հայկի բնակարանում հանդիպել են Արմեն անունով մեկին, ով Հայկի հետ խմել էր: Իրենց այցելությունից մոտ տասը րոպե անց Հայկի ու Արմենի միջև խոսակցություն է սկսվել, Հայկն Արմենին ճանապարհել է տուն: Իրենց ներկայությամբ Հայկը բաճկոնի գրպանը մոխրագույն բռնակով դանակ է դրել:

Արմենը նորից եկել է Հայկի դռան մոտ, սկսել է հարվածել դռանը, հայհոյել: Հայկը դուրս է եկել՝ նրան ճանապարհելու: Ինքն ու եղբայրը մնացել են խոհանոցում: Միջանցքից աղմուկ են լսել: Ինքը դուրս է եկել ու տեսել է, որ Արմենն ու Հայկը հարվածում են իրար: Մի տղամարդ նրանց բաժանում էր: Ինքն էլ է բաժանել: Հայկը պահանջել է, որ ինքը մտնի բնակարան: Հարևանն էլ բարձրացել է վերևի հարկ, բայց նորից վիճաբանության ձայներ են լսվել: Ինքը մոտեցել է դռանը, բացել ու տեսել է, որ Հայկը աջ ձեռքով կտրուկ շարժում կատարեց Արմենի ուղղությամբ՝ նա իր մոտ եղած դանակով հարվածեց Արմենի կրծքավանդակի ձախ կեսին…

Հետո Հայկը Արմենին թևանցուկ է արել, ուղեկցել իր բնակարան: Ինքը նկատել է, որ Արմենի կրծքին արյունահոսող վերքեր կան:

Հայկն ասել է, թե Արմենին դանակով խփել է, նա իրեն է տվել դանակն ու խնդրել է դեն նետել: Ինքը դանակը թաքցրել է պատշգամբի ծաղկամանի հետնամասում…

Դեպքի վայրի զննությամբ պատշգամբի ծաղկամանի հետնամասից հայտնաբերվել ու առգրավվել է հանցագործության գործիք ծալովի դանակը՝ արնանման հետքերով:

Դատարանը արձանագրել է, որ տուժող Արմեն Ս.-ն վրդովվել ու Հայկի հետ վիճել է այն պատճառով, որ նա ներս է հրավիրել իր բնակարան եկած Հակոբին ու նրա անչափահաս եղբորը, ավելին՝ Հայկը տղաներին առաջարկել է միանալ իրենց ու միասին հաց ուտել… Երբ Արմենը վրդովվել է, Հայկը Արմենին է դուրս է հրավիրել… Նրանց վեճը թեժացել է, Արմենը գնացել ու վերադարձել է…

Դատարանն արձանագրել է, որ Հայկ Սուքիասյանը հանցավոր արարքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, միևնույն ժամանակ՝ նրա գործողությունները պայմանավորված են եղել տուժողի հակաօրինական վարքագծով:

Հայկ Սուքիասյանը տվել է մասնակի խոստովանական ցուցմունքներ: Նա նշել է, որ Արմենը հաճախ էր գալիս իր տուն, երբեմն օգնում էր կենցաղային հարցերում:

Հայկ Սուքիասյանը տուժող Արմենին բնութագրել է որպես ալկոհոլի նկատմամբ հակվածություն ունեցող, այն չարաշահող, դյուրաբորբոք անձնավորության:

Ըստ Հայկի՝ դեպքի օրն ինքն ու Արմենը գնացել են «Փեթակ» տոնավաճառ: Ինքը Արմենի հորդորով գնել է ծալովի դանակ, չնայած դրա անհրաժեշտությունը չուներ:

Հետո Արմենի հետ գնացել են «Ջազվե» սրճարան: Արմենը ալկոհոլ է օգտագործել:

Երեկոյան եկել են իր բնակարան: Միասին ընթրել են: Քանի որ դեղ չուներ, խմել է Արմենի բերած օղուց մեկ բաժակ: Ինքը հազվադեպ է օղի օգտագործում: Արմենը մի շիշ «էժանագին, ցածրորակ» օղի էր բերել, նա էլ համարյա ամբողջ շիշը խմել է:

Որոշ ժամանակ անց ինքն Արմենին խնդրել է տուն գնալ, քանի որ իր տուն պիտի գար դուստրը, ինքը չէր ուզում, որ նա իրեն ու Արմենին տեսներ միասին: Այդ պահին դռան զանգը հնչել է: Արմենը, մտածելով, թե իր դուստրն է եկել, մտել է լոգասենյակ, որ դստեր հեռանալուց հետո դուրս գա: Բայց իր տուն էին եկել հարևանի երեխաները՝ նրանք իրենից գումար էին խնդրում:

Քանի որ ինքը մշտապես օգնում էր սոցիալապես վատ վիճակում գտնվող այդ երեխաներին, բայց այդ պահին գումար չուներ, նրանց ներս է հրավիրել, որ մի բան հյուրասիրի: Այդ պահին լոգասենյակից դուրս է եկել Արմենը ու ագրեսիվ տոնով բացականչել է՝ ինչի՞ ես էս բոմժերին ներս բերում…

Ինքը հանգստացրել է Արմենին, պահանջել է հանգիստ խոսել՝ ասելով, որ երեխաներն իր հարևաններն են: Արմենը չի հանդարտվել, նա «թարս» հայացքներ է գցել երեխաների վրա:

Ինքն այդ պահվածքի պատճառով նրան տանից դուրս է հրավիրել: Արմենը վիրավորված հեռացել է: Մոտ երեսուն րոպե հետո նա զանգել է, իր հասցեին հայհոյանքներ է տվել: Ինքն ի պատասխան նույնպես հայհոյել է:

Մի քանի րոպե անց Արմենը վերադարձել է իր դռան մոտ, գոռացել, հայհոյել, դռանը խփել է: Հարևանի երեխաներից պահանջելով տանից դուրս չգալ՝ ինքը մենակ դուրս է եկել շքամուտք՝ Արմենին տուն ճանապարհելու:

Արմենը իրեն հայհոյել է, փորձել է հարվածներ հասցնել պտուտակահանի նման գործիքով, նույնիսկ իրեն վնասվածքներ է պատճառել: Հարևաններից մեկը այդ պահին բարձրանում էր աստիճաններով, նա փորձել է հանդարտեցնել Արմենին:

Ինքը փակել է դուռն ու տուն է մտել: Բայց Արմենը վերադարձել ու սկսել է ջարդել մուտքի դուռը, հայհոյել:

Երբ ինքը բացել է դուռը, Արմենը հարձակվել է, իրեն գցել է գետնին, ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել: Դրանից իր տեսողությունը վատացել է:

Գետնին ընկած ժամանակ ինքը նկատել է, որ գրպանի դանակն ընկած է կողքին: Վերցրել է դանակը, հետո փորձել է Արմենին հետ հրել: Բայց տուն մտնելուց հետո նկատել է, որ դանակի ծայրը արյունոտ է: Ենթադրել է, թե իր վնասվածքներից է արյունոտվել: Դանակը տվել է իր տանը գտնվող Հակոբին: Նկատել է, որ աստիճանահարթակի վրա գտնվող Արմենը պատին հենվելով՝ նստել է գետնին: Ինքը նրան ձայն է տվել, գոռացել է, բայց նա չի արձագանքել: Հակոբի օգնությամբ նրան ներս է տարել, հանել է վերարկուն: Նկատել է, որ նրա շորերն արյունոտ են, մարմնին ծակած վերք կա: Հակոբին խնդրել է շտապօգնություն կանչել: Բժիշկները որ եկել են, Արմենը դեռ ողջ էր: Րոպեներ անց են բժիշկներն ասել, որ Արմենը մահացավ:

Ամբաստանյալը պնդել է, թե չի հասկացել՝ ինչպես է կատարվել դեպքը: Այդ ամենը զուտ պատահականության արդյունք է: Ինքը չի ցանկացել կյանքից զրկել Արմենին, զղջում է կատարվածի համար: Ինքը փորձել է հատուցել տուժողի ընտանիքի ծախսերը, նրանք հրաժարվել են:

Դատարանում վկա Հակոբը նշել է, թե Արմենի ձեռքին՝ Հայկի հետ կռվելու ժամանակ, պտուտակահանի նման գործիք կար, նա Հայկի դեմքին վնասվածքներ էր պաճառել դրանով, Հայկին ասում էր՝ քեզ կմորթեմ, կսպանեմ…

Վկան նշել է, թե պնդում է դատարանում տված ցուցմունքը, որտեղ հայտնել է դեպքի իրական մանրամասները…

Հայկի ու Արմենի վիճաբանությունը դադարեցնելու փորձ արած հարևանը պնդել է, թե կողմերից ոչ մեկի ձեռքին որևէ առարկա չի տեսել: Բայց չի բացառել, որ նրանց ձեռքում ինչ-որ բան լիներ, ու ինքը չնկատեր…

Դատարանը հանգել է եզրակացության, որ Հայկ Սուքիասյանի արարքը նախաքննական մարմնի կողմից ճիշտ չի որակվել, այն չի համապատասխանում դիտավորյալ սպանությանը:

Դատարանն ապացուցված է համարել, որ Հայկ Սուքիասյանը դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս է հասցրել, ինչի արդյունքում տուժողը մահացել է:

Դատարանը վերաորակել է Հայկ Սուքիասյանի արարքը, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 104 հոդվածի 1-ին մասով, այլ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Հայկ Սուքիասյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրող դատախազը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, տուժողի իրավահաջորդն ու ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Մեղադրող դատախազը, ինչպես նաև տուժողի իրավահաջորդը խնդրել էին առաջին ատյանի դատարանի կողմից Հայկ Սուքիասյանի արարքի վերաորակումը անհիմն համարել, Հայկ Սուքիասյանին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության համար: Դատախազը միջնորդել էր Հայկ Սուքիասյանին դատապարտել 10 տարի ազատազրկման:

Գլխավոր դատախազի տեղակալն իր բողոքում անդրադարձել էր նաև Հայկ Սուքիասյանի նկատմամբ նշանակված պատժի ակնհայտ մեղմությանը և խնդրել էր արարքի վերաորակում չկատարելու դեպքում խստացնել սահմանված պատիժը՝ նշանակել կատարած արարքին համաչափ պատիժ:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը մի շարք պահանջներ էր թվարկել՝ մեղսագրված արարքում արդարացնել իր պաշտպանյալին կամ նրան մեղավոր ճանաչել անզգույշ սպանության կամ՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանության համար, սահմանել մեղմ պատիժ, կիրառել պայմանական դատապարտություն և Հայկ Սուքիասյանին ազատ արձակել:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Պապոյան, Ռ. Բարսեղյան, Մ. Պետրոսյան կազմով, մեղադրող դատախազի, տուժողի իրավահաջորդի և ամբաստանյալի շահերի պաշտպանի բողոքները մերժեց: Բավարարեց գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ պատիժը խստացնելու առումով:

Դատարանը Հայկ Սուքիասյանին մեղավոր ճանաչեց մահվան ելքով ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, և, մեկ տարով խստացնելով պատիժը, նրան դատապարտեց 7 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում