Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Օլիգարխ դեսպանի հրաժարականը. Անդրանիկ Մանուկյանի «քրեական» դիվանագիտությունը՝ Ուկրաինայում

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ որոշել է «թողնել դիվանագիտական աշխատանքը»։ «Բանն այն է, որ այժմ Հայաստանում որակապես այլ իրավիճակ է, և ես անկեղծորեն համարում եմ, որ ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալ աճի ու ինքնաիրացման համար»,- գրել է Մանուկյանը՝ ակնհայտորեն պատրանք ստեղծելով, թե իբր ադապտացվում է նոր Հայաստանի իրողություններին։

Ընդ որում, Մանուկյանն իր գրառման մեջ գրում է, թե մի քանի անգամ ցանկացել է թողնել դեսպանի աշխատանքը, սակայն նրան խնդրել են շարունակել առաքելությունն Ուկրաինայում։ Ինչքանով է հեռացող դեսպանի այս «գաղտնիքը» համապատասխանում իրականությանը՝ թերևս այնքան էլ էական չէ. փաստն այն է, որ Մանուկյանն այս անգամ ևս խորամանկ գտնվեց. նա հասցրեց ինքնակամ հեռանալ՝ կանխելով իրեն հետ կանչելու գրեթե անխուսափելի հեռանկարը։

Հեղափոխությունից հետո նոր կառավարությունը որոշել է դիվանագիտական կորպուսը մաքրել մարդկանցից, որոնք այնտեղ հայտնվել են՝ չունենալով դիվանագետի որակավորում, քաղաքական կոնյունկտուրայից կամ այլ մոտիվներից ելնելով. ոմանք դեսպան են դարձել, որովհետև Երևանում կորցրել են իշխանության աստիճանակարգում իրենց տեղը, մյուսները կոնկրետ երկրներում ունեցել են բիզնես, երբեմն նաև՝ քրեական հետաքրքրություններ։

Հետկանչի գործընթացն արդեն սկսված է, մասնավորապես՝ Բելառուսի դեսպանի պարտականություններից արդեն ազատվել է Օլեգ Եսայանը, ով այդ պաշտոնում հայտնվել էր բացառապես այն պատճառով, որ, այսպես կոչված, ղարաբաղյան կլանի առանցքային ներկայացուցիչ էր։

Կոնկրետ Անդրանիկ Մանուկյանի պարագան կապված է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ. ահաբեկչական ակտի ժամանակ Մանուկյանը պատգամավոր էր, ծանր վիրավորվել էր ու ողջ մնաց հրաշքով։ Մինչև վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկությունը՝ Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանի արմատական քննադատներից մեկն էր ու գրեթե բաց տեքստով երկրորդ նախագահին մեղադրում էր Հոկտեմբերի 27-ի կազմակերպման մեջ։ Քոչարյանը որոշեց «փակել» Մանուկյանի բերանը։ 2000 թ.-ի մայիսի 20-ին՝ Անդրանիկ Մարգարյանի կաբինետում, Մանուկյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, այնուհետև հաջորդաբար եղել է պետական եկամուտների, տրանսպորտի և կապի նախարար։ Ռոբերտ Քոչարյանի «բարի ավանդույթները» շարունակել է Սերժ Սարգսյանը՝ 2010-ին Մանուկյանին նշանակելով Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

Նրա դիվանագիտական գործունեության մասին հայկական և ուկրաինական լրատվամիջոցները պարբերաբար բացասաբար են արտահայտվել։ Մասնավորապես, համաձայն լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ 2015 թ. հուլիսի 13-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Նատալյա Գալիբարենկոն հանդիպել է Անդրանիկ Մանուկյանին և լուրջ մտահոգություն հայտնել Ուկրաինայում ՀՀ դեսպանատան ծավալած գործունեության կապակցությամբ։ Գալիբարենկոն հայտարարել է, որ տարիներ շարունակ, մասնավորապես Մանուկյանի՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակվելուց հետո, ՀՀ դեսպանատունը դիվանագիտական կեղծ պետհամարանիշներ է տրամադրել քրեական հեղինակությունների, ովքեր դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելով՝ տարբեր ապօրինություններ են թաքցրել, կասկածելի բեռներ են տեղափոխել և գործարքներ կնքել։

Սա ամոթալի, արտառոց երևույթ է դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ. փաստորեն՝ պաշտոնական Կիևը Հայաստանի դեսպանին մեղադրել է հանցագործ աշխարհի հետ ունեցած կապերի մեջ՝ ակնարկելով, որ դեսպանատունը զբաղված է դիվանագիտական համարների վաճառքով։ Սակայն այս դրվագը Անդրանիկ Մանուկյանի միակ «հերոսությունը» չէ. նա Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանի հետ զբաղված էր թանկարժեք նկարների առուվաճառքով։ Հայտնի է, որ Մանուկյանն ունի նկարների մեծ հավաքածու։ Ուկրաինայում ծագեց մի էլիտար տան հետ կապված սկանդալ, ու պարզվեց, որ այդ պատմության ֆիգուրանտներից մեկը Հայաստանի դեսպանն է, որն էլ գնել է այդ տունը։

Ահա թե ութ տարի շարունակ Կիևում ինչով է զբաղված եղել Անդրանիկ Մանուկյանը։ Նա մտածել է միայն հարստանալու, դիվանագիտական կարգավիճակն օգտագործելով՝ փողեր դիզելու մասին։ Մինչդեռ Ուկրաինան չափազանց կարևոր երկիր է Հայաստանի համար. այդ երկրում ունենք մեծ համայնք, Մայդանի առաջին զոհը հայ էր, ու մենք որևէ կերպ չկարողացանք արդյունավորել այս հանգամանքները, հակակշռել Ուկրաինայի ու Ադրբեջանի սերտ համագործակցությանը։

Դիվանագիտական մակարդակում չի արվել բացարձակապես ոչինչ, ու դա բխում էր նաև Հայաստանի ռուսահպատակ արտաքին քաղաքականությունից։ Իրապես հանցագործություն է, որ ութ տարի շարունակ Հայաստանի դեսպանատունը վերածվել է Անդրանիկ Մանուկյանի անձնական գրասենյակի՝ բիզնես-քրեական գործունեությամբ։

Օլիգարխ դեսպանը հեռացավ, սակայն նա հասցրել է այնպիսի վնաս հասցնել հայ-ուկրաինական հարաբերություններին, որոնց վերականգնումը մեծ ջանքեր կպահանջի նոր դեսպանից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում