Բրիտանական Բորնմուտ քաղաքում խաբեբայի են բռնել, որը տարիներ շարունակ որպես արիստոկրատ և միլիոնատեր է ներկայացել,– հաղորդում է Metro-ն։

Բրիտանիայում 31-ամյա Ջեյմս Մեյքոքին մեղադրել են խարդախության 19 դեպքերի և խաբեության համար, ընդ որում դրանցից հինգի դեպքում նա ընդունել է իր մեղքը։ Տղային դատապարտել են երկու տարվա պայմանական ազատազրկման և 150 ժամ հարկադիր չվճարվող աշխատանքի։
![]()
Մեյքոքը հինգ տարի շարունակ ապացուցել էր իր ընկերուհուն և նրա բարեկամներին, որ միլիոն ֆունտ սթերլինգ ժառանգություն է ստացել։ 2016 թվականին Մեյքոքը որպես որակավորում չունեցող մեխանիկ ընդունվել է մեքենաների արհեստանոց, առանց թույլտվության մեքենայի մասեր է ձեռք բերել ընկերության հաշվին, իսկ հետո ազատվել է աշխատանքից։ Դրանից հետո նա առանց աղջկա գիտության նրա անունով ընկերություն է բացել և փորձել է ապառիկով անօդաչու սարք գնել, վաճառողին հայտարարելով, որ նա լորդի հետ գործ ունի։






































