Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվում է, ՀՅԴ-ն՝ հրաժարվո՞ւմ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը նշանակված է, ու գործընթացն այսպիսով մեկնարկել է՝ մատուցելով առաջին անակնկալները։ Հետաքրքիր է, որ անակնկալներ են արձանագրվում մի գործընթացում, որի ելքը, մեծ իմաստով, կանխորոշված է։ Սա նշանակում է՝ Հայաստանում քաղաքականությունը վերականգնվելու նշաններ է ցույց տալիս։

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Հովհաննիսյանն ընտրական գործընթացին մասնակցության մեծ փորձ ունի՝ անակնկալն այստեղ չէ։ Երրորդ հանրապետության առաջին արտգործնախարարը մասնակցել է 2013-ի նախագահական ընտրություններին ու նույնիսկ կարող էր դառնալ հեղափոխության խորհրդանիշ, եթե անգամ իսկ ինքն անակնկալի չգար իր ստացած մեծ թվով ձայներից։ Հովհաննիսյանը մասնակցել է նաև խորհրդարանի մեծամասնական ընտրություններին, իհարկե՝ անհամեմատ համեստ արդյունքներով, որովհետև հայաստանյան իրականությունն այնպիսին էր, որ կոնկրետ ընտրատարածքում կարող էին զզվել երկրի նախագահից, բայց կոնսոլիդացված քվեարկել իրենց մարզի կամ թաղի օլիգարխի օգտին։

Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի առաջին թեկնածուն չէ, ով մասնակցում է քաղաքապետական ընտրություններին. 2009-ին Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սակայն այն ժամանակ դա մտնում էր, այսպես կոչված, շարժումային տրամաբանության մեջ։ Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը 2013-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո չմասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին՝ «Բարև Երևան» դաշինքի առաջին համարը վստահելով Արմեն Մարտիրոսյանին։ «Ժառանգության» առաջնորդը հինգ տարի առաջ թերևս հնարավորություն չի տեսել երևանյան ընտրություններով շարունակելու նախագահական մրցապայքարով սկսված գործընթացը։

Անակնկալն այն է, որ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթելու որևէ շանս չունի, անգամ իսկ չի համարվում գործընթացի ֆավորիտներից մեկը, սակայն մասնակցում է ընտրություններին։ Սրանով հանդերձ՝ նրա հայտն ինքնին հետաքրքիր է, եթե նույնիսկ ձախողված է պարտության կոնկրետ ընտրական ցիկլում։ Հովհաննիսյանը փորձում է մրցակցային բաղադրիչ մտցնել ընտրական գործընթացում, եթե կուզեք՝ քաղաքականության գործոնն ավելացնել մի գործընթացում, որն անշուշտ կարգին է լինելու օրինականության, ֆավորիտ թեկնածուի, սակայն ոչ՝ մրցակցության ու քաղաքական որակի առումով։

Մյուս կողմից՝ Հովհաննիսյանի մասնակցությունը Երևանի ընտրություններին ինչ-որ տեղ պարտադրված է, եթե, իհարկե, «Ժառանգությունը» մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցությունն ըստ էության չունի ընտրաթիմ ու, իր առաջնորդի գործոնն օգտագործելով, փորձելու է գոնե լուծել կուսակցական ենթակառուցվածքի ձևավորման խնդիրը՝ համապետական ընտրություններին ավելի ներկայանալի լինելու համար։

Երևանյան ընտրությունների հետ կապված երեկվա մյուս ուշագրավ իրադարձությունը կապված է ՀՅԴ-ի հետ։ Այս կուսակցության խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» գործակալությանը ու գրեթե սենսացիոն հայտարարություն է արել. նա, իհարկե, խոսել է Երևանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության հակվածության մասին, սակայն շտապել է ավելացնել, որ Գերագույն մարմինը վերջնական որոշում դեռ չունի։

ՀՅԴ-ն նահանջի տեղ է թողնում՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ օրերին անընդհատ ասում էին, որ քաղաքապետի թեկնածու են ընտրում մի քանի արժանավորների ցանկից, իսկ մոտ տասն օր առաջ նույնիսկ ներկայացրին սոցիալ-տնտեսական ծրագիր, որն ուղենիշային պետք է լիներ նաև ավագանու ընտրությունների համար։ ՀՅԴ-ն գուցե ունի նաև թեկնածու, սակայն, ըստ ամենայնի, բացակայում է այն էլեկտորատը, որը պատրաստ է քվեարկել ավանդական կուսակցության օգտին։ Սա էլ, ըստ ամենայնի, երկմտության մեջ է գցել Ռոբերտ Քոչարյանի վերադարձով խանդավառված դաշնակցական վերնախավին։ Սա այն դեպքն է, որ ընտրություններին ՀՅԴ չմասնակցությունը հավասարազոր է լինելու քաղաքական ինքնասպանության։

Ի դեպ, խորհրդանշական վիճակ է հայկական հակահեղափոխության համար, որի առաջին դիրքերում է ազգիս ամենահեղափոխական կուսակցությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում