Լուրերն այն մասին, որ երգչուհի Ռիհաննայի մասին վավերագրական ֆիլմ են նկարելու, արդեն վաղուց են պտտվում։ Դեռևս 2016 թվականին ռեժիսոր Փիթեր Բերգը հայտարարել էր, որ աշխատում է երգչուհու մասին ֆիլմի վրա, սակայն դրանից հետո սպասվող ժապավենի մասին ոչինչ չէր խոսվում։

Դատելով ամենից, երգչուհու կյանքին և գործունեությանը նվիրված ֆիլմը իրոք շուտով էկրաններին է հայտնվելու։ SlashFilm պարբերականին տված հարցազրույցում Բերգը պատմել է, որ ֆիլմի ռելիզը կարող է տեղի ունենալ արդեն երկու ամսից։

«Ես նրան բացառիկ կին եմ համարում։ Ֆիլմը կպատմի այն մասին, թե ինչպես է նրան հաջողվել այնպիսին դառնալ, ինչպիսին որ նա այսօր է»,– պատմել է ռեժիսորը։

Ավելի վաղ Փիթեր Բերգն ու Ռիհաննան արդեն համագործակցել են «Ծովամարտ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Այնտեղ երգչուհին խաղացել էր ավագ Կորա Ռեյքսին։ Սա նրա առաջին դերն է եղել կինոյում։
![]()










































