Total Ֆրանսիական էներգետիկ ընկերությունը պաշտոնապես լքել է իրանական շուկան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել երկրում առաջատար բիզնեսներ ներկայացնող ընկերությունների դեմ: Այս մասին Իրանի պետական հեռուստաալիքին հայտնել է Իրանում նավթի նախարար Բիժան Զանգանեն՝ հայտնում է Reuters-ը:
«Ներկայումս ընթանում է Total-ին այլ ընկերությամբ փոխարինելու գործընթացը»,- ասել է նախարարը:

Զանգանեի խոսքով՝ Total-ը դադարեցրել է Հարավային Փարս նախագծի 11-րդ փուլի մշակման վերաբերյալ պայմանագրի շուրջ աշխատանքը:












































