Իսպանիայի կառավարությունը մտադիր է հաջորդ շաբաթ սկսել բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի մնացորդների արտաշիրմումը և դամբարանից դրանց Զոհվածների հովիտ տեղափոխելը, փոխանցում է EFE-ն։
Նշվում է, որ օգոստոսի 24-ին տեղի կունենա Իսպանիայի նախարարների խորհրդի առաջին նիստը արձակուրդներից հետո։ Սպասվում է, որ նախարարների կաբինետը կսկսի ընթացակարգը, որն անհրաժեշտ է աճյունը տեղափոխելու համար։
Հայտնի չէ, թե կոնկրետ երբ տեղի կունենա Ֆրանկոյի արտաշիրմումը։










































