Իսպանիայում ձմերուկների խոշորագույն արտադրողը՝ Anecoop ընկերությունը, սրտաձև ձմերուկներ է աճեցրել, և վերջերս պտղի առաջին 2 տոննա խմբաքանակը Մեծ Բրիտանիա է ուղարկվել։
Ձմերուկային «սրտերը» փոքր ձմերուկների տարատեսակն են հանդիսանում՝ արտադրված բնական տեխնոլոգիաների կիրառմամբ։
Նշվում է, որ նորույթը կոչված է սպառողին զարմացնելու՝ նրանց ցուցադրելով գյուղատնտեսության մեջ ժամանակակից նորարարությունների արդյունքը։
Ավելի վաղ, Anecoop ընկերությունը համբավ էր ձեռք բերել Bouquet անվանումով անկորիզ ձմերուկների մշակմամբ։