ԱՄՆ Օկլահոմա նահանգում Backstreet Boys-ի համերգի մեկնարկին սպասելիս առնվազն 14 մարդ է տուժել ժամանակավոր մուտքի կամարի փլուզումից:

Նշվում է, որ փլուզման պատճառը ուժեղ անձրևը և քամին են եղել: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպից հետո խմբի ելույթը չեղյալ է հայտարարվել:













































