Tuesday, 23 06 2026
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Ազգային հեղափոխությունը

Անկեղծ ասեմ. ինձ Նիկոլի երեկվա ելույթի առաջին մասը ոչ միայն դուր եկավ, այլև պարզապես ոգևորեց: Կարճ եթե ասեմ՝ դա բոլոր սահմաններից դուրս բերող էր: Ես երևի թե երբեք չէի սպասի, որ այնպիսի մտքեր, որոնք ինքս ինձ իսկ թույլ եմ տվել միայն սևագիր, օրագրային ձևաչափով կարող եմ մի օր լսել որպես Հայաստանի առաջին դեմքի հրապարակային ելույթի հատվածներ: Ես պատկերացրել եմ, որ հեղափոխական գործթընացի բուն ներքին տրամաբանությունը պիտի ինչ-որ պահից ինքը դուրս բերի գծած սահմաններից անդին, բայց չէի պատկերացնում, որ դա կարող է լինել այդքան արագ և այդքան բաց: Մի փոքր բացատրեմ:

Ես վերջին տարիներին ավելի ու ավելի թերահավատ էի Հայաստանում քաղաքական լուրջ փոփոխության առումով: Ոչ որովհետև չէի հավատում, որ տեխնիկապես անհնար է իշախանափոխություն անել, այլ որովհետև գալիս էի այն եզրակացության, որ Հայաստանում պարզապես չկա իրական հեղափոխություն իրացնելու ներուժը: Գերակայող ընդդիմադիր, հեղափոխական մտածողության ռեցեպտը պարզունակ էր: Քանի որ մարդկությունն ի դեմս Եվրոպայի գտել է հասարակարգի կատարյալը, ոչինչ էլ պետք չէ հորինել, այլ պետք է վերցնել պատրաստի այն, ինչ կա Արևոմւտքում ու քոփի փեյսթ անել Հայաստան: Պետք է ապահովել, որ օրենքները գործեն, որ լինի ազատ մրցակցություն՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, ու մնացած ամենը տեղի կունենա ինքն իրենով: Ոչինչ ավել պետք չէ: Տարիներ, տասնամյակներ սա եղել է հայ մտքի գագաթը:

Խնդիրն այստեղ այն չէ, որ արևմտյան արդի համակարագերն ինքնին լավն են կամ վատն են: Ինքնին լավ ոչինչ չի լինում էս աշխարհում: Ամեն բան լինում է լավ կամ վատ իր հարազատ միջավայրում, իր կոնկրետ պայմաններում: Աշխատում է կամ չի աշխատում: Եթե քո նպատակը հեղափոխությունն է, այսինքն՝ երկրի կառուցումը կամ վերակառուցումը (ինձ համար հեղափոխությունը հենց երկրի կառուցումն է), դու չես կարող պատրաստի մեխանիզմներ փոխառել արդեն կայացած համակարգերից ու մտածել, որ մնացածը կլինի ինքն իրենով: Դու պետք է ստեղծագործես, կառուցես, ու դա պետք է լինի կենդանի ստեղծագործություն, այսինքն՝ ելնի քո պայմաններից, համապատասխանի քո հողին: Բացարձակ հեղափոխությունը բացարձակ ինքնիշխանությունն է, այսինքն՝ ամեն ինչի ընդհուպ մինչև հասարակարգ կառուցումը սեփական հողից ու սեփական ջանքով: Բացարձակը, իհարկե, չի լինում, բայց բացարձակն ուղենիշն է, որը պետք է հաշվի առնես քո անխուսափելիորեն հարաբերական գործունեությունում:

Կառուցելը հնարավոր չէ, եթե հռչակում ես օրենքի գերակայություն՝ հասկանալով դա որպես օրենքի տառ: Օրենքի գերակայությունն այդ իմաստով պահպանողական իրավիճակ է ենթադրում:

Պահպանումը հետևում է կառուցմանը, բայց ոչ հակառակը: Օրենքի էությունը ոչ թե դրա տառն է, այլ արդարությունը, որը դու պետք է հաստատես: Հեղափոխական պահանջը ոչ թե տառն է, այլ արդարությունը:

Ուրեմն՝ ինքնիշխանություն և արդարություն. սա է հեղափոխությունը: Ես չեմ տեսել Հայաստանում որևէ հանրային խումբ (անհատների մի կողմ թողած), որ այսպիսի մտածողությամբ հանդես գար: Ես ինքս էս ամենին միանգամից չեմ եկել, այլ երկար ու հաճախ խճճված ճամփով՝ փորձ կուտակելով, մտածելով, կարդալով:

Երեկվա ելույթի առաջին հատվածը հրապարակավ հռչակեց դուրս գալը կախարդական շրջանակից, որը գծված էր ընդունված խաղի կանոններով:

Երեկ հրապարակավ երկրի ղեկավարի կողմից հռչակվեցին հիրավի հեղափոխական ձևակերպումներ:

1. Հայաստանում հաստատվում է նոր՝ սեփական հասարակարգ: Մենք ինքներս ենք ստեղծագործում մեր կարգը:

2. Հայաստանն ունի համաշխարհային պատմական առաքելություն: Մենք ոչ միայն մեզ համար ենք ստեղծագործում, այլև աշխարհի, պատմության, հազարամյակների:

3. Հայ ժողովուրդն ինքնիշխան սուբյեկտ է:

Ես թերահավատ եմ եղել մեր ընդդիմադիր առաջվա խոսքի նկատմամբ, որովհետև այս խոսքն ընդդիմադիր էր միայն Հայաստանի ներքին վիճակի վերաբերյալ: Բայց այն ստրկորեն հավատարիմ էր ընդհուպ մինչև վերջին ստորակետ աշխարհակարգի, աշխարհում ընդունված ճիշտ ու սխալի նկատմամբ: Ես՝ որպես հայոց պատմության մոլագար, գիտեի, որ հայկականը դա չէ: Հայկականն ինքնիշխանություն պահելն էր նույնիսկ այնպիսի բարդ և նուրբ հարցերում, ինչպիսին միջնադարյան աստվածաբանությունն է: Հայկականը պայքարն է եղել ուրույն դիրքի համար արևմտյան մեծ քաղաքակրթության մեջ: Երբեք ոչ գավառական ստրկական հավատարմությունը:

Հիմա ունենք ազգային հեղափոխություն, սիրելիներս: Հայկական հեղափոխություն: Սա եզակի շանս է ու իրական հայկականի անսպասելի դուրս պրծում, ձևակերպում այնպիսի պահին, երբ ոչ ոք դա չէր սպասում: Այս պահին չկա ու չի կարող լինել ավելի հայկական բան:

Իհարկե, պարզ է, որ շատ-շատերի համար սա խելագարություն է: Բացահայտվում է այն, ինչ շատերս գիտեինք: «Լիբերալ են» (խոսքն ազատականության մասին չէ, այլ քիչ թե շատ պայմանական լիբերալիզմի) ոչ միայն լիբերալները, այլև նրանք, ովքեր իրենց հռչակում էին ոչ լիբերալ, ազգային, պահպանողական և այլն: Իրականում բոլորն էլ միևնույն սահմանների մեջ էին: Բոլորն էլ վիճում էին միայն մանրամասների մասին: Եվ բոլորի համար խելահեղություն է, երբ մեկը խախտում է գծված սահմանները:

Այն է՝

1. Կուսակցությունների, կոալիցիաների քաղաքականություն

2. Պառլամենտարիզմը՝ որպես դեմոկրատիայի միակ ձև

3. Օրենքի տառի գերակայություն
և այլն, և այլն:

Դրա փոխարեն առաջարկվում է

1. Ոչ կուսակցական, ոչ լիբերալ դեմոկրատիա՝ պոպուլիզմ

2. Ազգային առանձնահատկություն, բայց ոչ թե ֆոլկլորային, ազգագրական, այլ քաղաքական՝ ընդհուպ մինչև սեփական հասարակարգ

3. Պատմական առաքելություն

4. Արդարության գերակայություն օրենքի տառի նկատմամբ:

Մոտենում է նա, ում չէինք սպասում, բայց ով պիտի գար՝ հայկական ազգային հեղափոխությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում