Ամեն օր սննդակարգում բանան ներառելով՝ մարդու օրգանիզմը հսկայական քանակությամբ միկրոէլեմենտներ և վիտամիններ կստանա՝ գրում է hronika.info-ն:
Կալիումը և մագնեզիումը դրական ազդեցություն ունեն սրտամկանի և արյունատար համակարգի գործունեության վրա: Օգնում են նվազեցնելու արյան ճնշումը՝ դրանով իսկ նվազեցնելով սրտի հիվանդությունների վտանգը:

Կալիումը կանխարգելում է օստեոպորոզը: Մագնեզիումը մասնակցում է ոսկրային հյուսվածքի ձևավորմանը:
Բանանի հատկություններից մեկը մարսողական գործընթացի բարելավումն է: Դա պայմանավորված է նրա բաղադրության մեջ մանրաթելի առկայությամբ:
Բանանի մեջ մեծ քանակությամբ վիտամին B6 կա, որն ունի բարենպաստ ազդեցություն ուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի վրա: Դա օգնում է մարդուն հաղթահարելու նյարդային լարվածությունը, սթրեսը, զայրույթը:









































