Tuesday, 23 06 2026
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ

Հակահեղափոխականության վտանգը տեսնում եմ անընդհատ. պետք է պատրաստ լինել վատթարագույնին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

– Պարոն Սինանյան, օրեր առաջ ազատ արձակվեց Ռոբերտ Քոչարյանը։ Չի բացառվում, որ նա վերադառնա քաղաքականություն։ Ինչպե՞ս է Սփյուռքը, Գլենդելի հայությունն արձագանքում այս զարգացումներին։

– Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու գնահատականը շատ բացասական է՝ բոլորին հայտնի պատճառներով։ Նա բավական երկար ժամանակ եղել է քաղաքական ասպարեզում, հնարավորություն է ունեցել իրեն դրսևորելու և դրսևորել է ամենավատ որակական արժեքներով։ Հետևաբար չեմ կարծում, որ նա այնպիսի մարդ է, որը որևէ տեղ ունի Հայաստանի քաղաքական ապագայում։ Քոչարյանին ազատ արձակելու իմաստով մի փոքր դժվարանում եմ պատասխանել, որովհետև ես ուզում եմ հասկանալ՝ ազատ են արձակել, որովհետև մեղադրող կողմը լավ չի՞ աշխատել, թե՞ որովհետև դատավորի խնդիր է եղել։ Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանի Սահմանադրությունն այնպիսին է, որ բացարձակ անձեռնմխելիություն է նախատեսում երկրի ղեկավարի համար, քանի դեռ նա գործել է իր պետական իրավասությունների ներքո։ Դա տրամաբանական չէ, նման բան որևէ նորմալ, ժողովրդավարական երկրում չի կարող լինել։

Իսկ թե ինչպիսի մոտեցում ունի Գլենդելի հայությունն այս հարցին՝ մի քիչ դժվար է պատասխանել։ Բնականաբար, շատ դժվար է խոսել 100 հազար մարդու անունից, բայց իմ տպավորությամբ՝ հեղափոխության օրերին Գլենդելի ակտիվ հատվածի համար դա էլ ավելի բացասական է։ Մարդիկ չեն հասկանում՝ ինչպես դա կարող էր տեղի ունենալ, և դա հեղափոխության մեջ նահանջ է դիտվում։

– Ռոբերտ Քոչարյանի խոսնակը չի բացառել նրա՝ քաղաքականություն վերադարձը, բացի այդ, ՀՅԴ-ն չի բացառում համագործակցությունը Քոչարյանի հետ։ Դուք այստեղ վտանգ չե՞ք տեսնում։ Հնարավո՞ր է, որ հակահեղափոխական ուժերը գլուխ բարձրացնեն։

– Ես հակահեղափոխության վտանգը տեսնում եմ անընդհատ, պետք է շատ զգոն լինել, պետք է պատրաստ լինել վատթարագույնին, և պետք է կանխել որևէ հակահեղափոխության դրսևորում, որովհետև բնական է, որ այս հեղափոխությունը դիպչում է շատ մարդկանց ֆինանսական կարողություններին, այսինքն՝ նրանք զրկվելու են կամ զրկվել են հսկայական ռեսուրսներից և հանուն այդ ունեցվածքի պահպանության ընդունակ են ամեն ինչի։ Հետևաբար պետք է շատ զգոն լինել, պետք է պատրաստ լինել հակահեղափոխությանը հակահարված տալուն, պետք է մոբիլիզացվել, պետք է ուժերը լարված պահել՝ մինչև հին հասարակարգը, հին ռեժիմը, հին մտածելակերպը վերջնական և համոզիչ հարված չեն ստացել և չեն կորցրել իրենց քաղաքական կենսունակությունը։

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հայտարարություններին ու պահվածքին, ես, մեղմ ասած, հիասթափված եմ։ Դաշնակցությունն էլ, իբրև կազմակերպություն, շատ բազմաշերտ է։ Ես ուզում եմ հավատալ, որ Հրանտ Մարգարյանի հայտարարությունը չի ներկայացնում շարքային դաշնակցականների կարծիքը, չի ներկայացնում ամբողջ աշխարհի դաշնակցական կառույցների անդամների կարծիքը։

– Օգոստոսի 17-ին մեծ հանրահավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում։ Հայտնի է, որ հանրահավաքներ են տեղի ունենալու ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում և այլ երկրներում։ Մասնակցելո՞ւ եք այդ հանրահավաքներին, տեղում կազմակերպչական աշխատանքներ իրականացնելո՞ւ եք։

– Մեզ մոտ արդեն կազմակերպվում է հանրահավաքը, կազմակերպում է Գլենդելի գեոպոլիտիկ ակումբը։ Ես անձամբ չեմ կարող կազմակերպել, որովհետև ֆիզիկապես այստեղ չեմ գտնվելու, բայց հետևում եմ կազմակերպչական բոլոր աշխատանքներին և ամեն ինչ արել եմ, որ շահագրգիռ բոլոր խմբերն ի մի գան հանրահավաքի անցկացման նպատակով, որպեսզի այն լինի հաջող և՛ Գլենդելի, և՛ ընդհանրապես Լոս Անջելեսի հայությունն էլ կարողանա իր զորակցությունը հայտնել հեղափոխությանը, հեղափոխության առաջնորդին։ Իսկ ցանկությունը մեկն է, որ այս կառավարությունը հաջողի։

– Տեսակետ կա, որ այն, ինչ տեղի է ունեցել, իշխանափոխություն էր, իսկ օգոստոսի 17-ից նոր իրական հեղափոխական քայլեր կտեսնենք։ Կիսո՞ւմ եք այդ մոտեցումը։

– Այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել վերջին 2 շաբաթվա ընթացքում, այս հեղափոխությանը նոր լիցք են տալիս։ Ձեր եթերում երկու հարցազրույցներ եղան, որոնք երկուսն էլ, մեղմ ասած, անհանգստացնող էին։ Անձամբ ինձ մոտ հակառակ էֆեկտը եղավ՝ ավելի կենտրոնանալ հեղափոխության հաջողության շուրջը, ավելի համախմբվել և այդ մարդկանց ապացուցել, որ սխալ են, հիշեցնել իրենց, որ հասարակության կողմից իրենք մերժված են։

– Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ կարող է հաջողել հակահեղափոխությունը, եթե դա լինի Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

– Իմ կարծիքով՝ դա իրենց հույսն է, որ այ, Քոչարյանի վերադարձով իրենք կարող են կոնսոլիդացվել, ուժ ներկայացնել և խարդավանքների միջոցով կարողանալ իրավիճակ փոխել։ Իմ կարծիքով՝ դա իրատեսական չէ, քանի դեռ հեղափոխության ուժերը և, ամենակարևորը, հեղափոխության հիմքը՝ ժողովուրդը, զգոն են, իրենց դա չի հաջողվելու։ Իրականում ֆինանսական ռեսուրսի և դեղին մամուլի միջոցով իրենք բավական սահմանափակ արդյունքների կարող են հասնել, քանի դեռ ժողովրդի աջակցությունը չեն վայելում։

– Պարոն Սինանյան, արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար անհրաժեշտ է, որ ԱԺ ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, համաձայնեն վարչապետի հրաժարականից հետո թեկնածու չառաջադրել։ Արդյոք մեծ չէ՞ ռևանշի վտանգը հենց այդ ժամանակ։

– Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանը կարողանան կրկնել մայիսի 2-ի իրավիճակը, բնականաբար, նման տարբերակն իրատեսական չի լինի։ Ես հույս ունեմ, որ հանրությունը կրկին կհամախմբվի։ Ես վաղուց Հայաստանում չեմ եղել և չգիտեմ, թե տրամադրությունները որքանով են փոխվել։ Որքանով ես եմ տեսնում, այդ տրամադրությունները չեն փոխվել։ Մարդիկ աջակցում են հեղափոխությանը, հասկանում են դրա կարևորությունը, մարդիկ հեղափոխությունը հարազատ են համարում իրենց, և այս պահին ռեակցիոն ուժերը որևէ հաջողության շատ դժվարությամբ կհասնեն։ Ինչու չեմ ասում՝ ընդհանրապես հաջողության չեն հասնի, զուտ այն պատճառով, որ եթե հանկարծ նոր կառավարությունը կորցնի իր զգոնությունը, եթե չպատրաստվեն վատթարագույնին, եթե չկանխեն ցանկացած հակահեղափոխական դրսևորում, հնարավոր է և հաղթեն։ Բայց ես չեմ պատկերացնում, որ այս կառավարությունը կարող է այդքան անփույթ լինել։

– Վերջին շրջանում շատ է խոսվում ներդրումների մասին, սակայն նաև տեսնում ենք, որ ԱՄՆ-ից պոտենցիալ ներդրողները չեն շտապում ներդրումներ անել Հայաստանում։ Նաև ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ դեռևս ամերիկյան ներդրողները չեն շտապում։ Կարծում եք՝ միայն ընտրություններից հետո՞ կարելի է տնտեսական բեկում սպասել ներդրումների մասով։

– Ներդրումների դինամիկան փոխվելու է ժամանակի ընթացքում, երբ կամաց-կամաց Հայաստանը կարողանա վերագտնել իր վստահ գործընկեր լինելու համբավը։ Այսինքն՝ երբ մարդիկ Հայաստանում ընկալեն պաշտպանված լինելու գաղափարը, այս ամենը կփոխվի։ Դրա համար ժամանակ է պետք։ Մենք խոսում ենք ինստիտուցիոնալ ու մեծ ներդրումների մասին, թե չէ ես իմ շփումներից գիտեմ, որ այսօր ներդրումներ անելու ցանկությունն անհամեմատ ավելի մեծ է, քան  տարվա սկզբին։ Փոփոխություն իրականում կա, բայց այն ներդրումները, որոնց մասին խոսում են պետական այրերը, որոնք ակնկալում են տնտեսական շրջանակների կողմից, այդ տիպի ներդրումները մի քիչ ժամանակ են պահանջում։ Կաթիլ-կաթիլ կսկսվի, հետո կաթիլը կվերածվի վտակի, ապա գետի։ Ժամանակ է պետք, քանի որ դա տեղի է ունենալու օրգանական ձևով, ոչ թե արհեստական։ Իհարկե, այդ ընթացքում կառավարությունը, շահագրգռված բոլոր անձինք, որոնք լծակներ ունեն Սփյուռքում, պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որ այդ գործընթացը մի քիչ արագացնեն։ Կարծում եմ՝ արդյունքները չեն հիասթափեցնի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում