Մեքսիկայում իրավապահները 50 տոննա թմրանյութ են առգրավել։ Այս մասին հաղորդում է Excelior-ը։
Թմրանյութերը հայտնաբերվել են Սինալոա նահանգի Բադիրագուատո քաղաքում։ Ոստիկանության կարծիքով՝ խմբաքանակը «Սինալոա» կարտելին է պատկանում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեքսիկայի ռազմա-ծովային նավատորմի նախարարությունում հայտարարել են երկրի առափնյա շրջանում նավակում հայտնաբերված խոշոր խմբաքանակի թմրանյութ առգրավելու մասին։










































