Ուրուգվայի նախկին առաջնորդ Խոսե Մուխիկան, որին համեստ կենսակերպի համար «աշխարհի ամենաաղքատ նախագահ» են անվանել, հրաժարվել է սենատորի իր թոշակից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
2015-ից նա Ուրուգվայի սենատում է աշխատել՝ այդ պաշտոնը զբաղեցնելով նախագահական ժամկետի ավարտից հետո։ Օգոստոսի սկզբին նա լքեց սենատորի պաշտոնը։
Նշվում է, որ Մուխիկան կարող էր մինչև 2020-ը մնալ սենատորի պաշտոնում, սակայն նա նամակ է գրել՝ խնդրելով իրեն թոշակի ուղարկել։
83-ամյա Մուխիկան իր կյանքի 14 տարիները բանտում է անցկացրել։ Նա հայտնի է իր համեստ կենսակերպի շնորհիվ։











































