ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը, օգոստոսի 18-ին, Բեռլինում կբանակցեն ոչ այնքան ավանդական ձևաչափով. նրանք սկզբում լրագրողների համար հայտարարություն կանեն, իսկ հետո կգնան զրուցելու։
Ինչպես լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ սա կապված է այն բանի հետ, որ երկու երկրների առաջնորդները չեն ուզում սահմանափակել իրենց ժամանակը՝ամփոփիչ մամլո ասուլիս տալով։
/https%3A%2F%2Fblueprint-api-production.s3.amazonaws.com%2Fuploads%2Fcard%2Fimage%2F529485%2F6e4ee5e4-b949-4f1a-8935-333682e08ed3.jpg)
Պեսկովը նաև խոստացել է. «Եթե անհրաժեշտություն լինի (բանակցությունների արդյունքների վերաբերյալ) մենք կտեղեկացնենք»։

Պեսկովը նաև հիշեցրել է, որ Բեռլին այցից առաջ Պուտինը կանգ է առնելու Ավստրիայում, որպեսզի ներկա գտնվի Ավստրիայի արտգործնախարարի հարսանիքին։
Մամլո քարտուղարը նաև պարզաբանել է, որ այդ միջոցառումը տեղի է ունենալու ոչ թե Վիենայում, այլ մեկ այլ բնակավայրում։











































