Էկվադորի նախագահ Լենին Մորենոն աշխատանքից ազատել է գյուղատնտեսության նախարար Մարիուքսի Գոմեսին այն բանից հետո, երբ սոցցանցերում հրապարակվել է նախարարի անպատշաճ վարքը ցուցադրող սկանդալային տեսանյութ՝ գրում է Comercio-ն:
Էկվադորի կառավարությունը նաև ներողություն է խնդրել ֆերմերային համայնատիրություններից: Թերթի տեղեկացմամբ՝ ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ Գոմեսը պաշտոնական միջոցառման ժամանակ առանց կարդալու պատռել է ֆերմերների խմբի կողմից իրեն տրված փաստաթուղթը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում կարդալ «քաղաքականության կամ անձնական շահերի վրա հիմնված» փաստաթղթերը: Նախարարի այդ վարքագիծը բուռն քննադատության է արժանացել նախարարության ներկայացուցիչների կողմից:











































