Բրյուսելում եվրոպական կառույցները եռօրյա սուգ են հայտարարել՝ ի հիշատակ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով զոհվածների, որոնց թիվը հասնում է 38-ի: Այս մասին տեղեկացնում է iz. ru-ն:
Սգո օրեր հայտարարելու մասին որոշումը ընդունել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ-Յունկերը: Մինչև օգոստոսի 19-ը Բրյուսելում ԵՄ կառույցների դիմաց եվրոպական պետությունների դրոշները խոնարհված կլինեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Ջենովայում փլուզվել է ավելի քան 100 մետր բարձրությամբ ավտոմեքենաների կամուրջը, ինչի հետևանքով զոհվել է 38 մարդ:








































