«Ռոբերտ Քոչարյանը, եթե ամոթ ունենար, ապա եթեր չէր բարձրանա, որովհետև նրան ոչ միայն Հայաստանում, այլ նաև դուրսն են լսում։ Այդ արարքներից որը չի արել՝ հրամա՞նը չի տվել, զենքե՞րը չի բաժանել, սպանություննե՞րը չի արել, բոլորն էլ իր ձեռքով է եղել»,- այսպես արտահայտվեց Մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը։
Նա նաև հավելեց, որ Քոչարյանը պետք է անպայման պատժվի։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։











































