ԱՄՆ ռազմական գերատեսչությունը մեկ տարում 34 մլն դոլար է ծախսել՝ նախագահ Դոնալդ Թրամփի երկու պահեստային ինքնաթիռների ինտերիերը կատարելագործելու համար։ Այս մասին հաղորդում է Defense One-ը։
Նշվում է, որ օգոստոսի 14-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը Boeing ընկերության հետ 16 մլն դոլարի պայմանագիր են ստորագրել, որը ենթադրում է նախագահական ինքնաթիռներից մեկի ինտերիերի բարելավում։ Բացի դրանից, օդանավի VIP սրահում նոր նստարաններ կհայտնվեն։
Պենտագոնը նշել է, որ օդանավերը «VC-25A նախագահական սեկցիային առավել համապատասխան արտաքին տեսքի» կարի ունեն։ VC-25A-ն նախագահական երկու Boeing 747 ինքնաթիռների մակնշումն է։










































