HTC ընկերությունը ծանր որոշում է կայացրել արտադրության և սեփական բրենդի սմարթֆոնների թողարկման դադարեցման մասին։ Դրա փոխարեն կորպորացիան այլ մոտեցում է ցուցաբերելու։ Վերջին տարիներին HTC-ի գործերը ավելի վատ են գնում, ինչի արդյունքում վերջերս նրա վնասները ռեկորդային մակարդակի են հասել։ Եվ ահա, թայվանական բրենդը անսպասելի որոշում է կայացրել։ Սմարթֆոնների ինքնուրույն արտադրության փոխարեն HTC-ն դա դրել է ODM արտադրողների ուսերին։

Իմաստը շատ պարզ է. ցանկացած քիչ հայտնի արտադրղ կարող է սմարթֆոններ արտադրել հայտնի թայվանական բրենդի անվան տակ, եթե սարքավորումը բավարարի ընկերության որակի բարձր պահանջներին։ Այնուհետև սարքավորումը կվաճառվի աշխարհով մեկ հայտնի արտադրողի անվան տակ։ Նման մարտավարություն արդեն փորձարկվել է Microsoft-ի կողմից՝ Nokia սմարթֆոնների դեպքում, նման մեթոդից նաև մինչ օրս օգտվում են Lenovo, Xiaomi և Meizu բրենդերը։ Տարբերությունն այն է, որ նրանք չեն հրաժարվել ինքնուրույն արտադրությունից , այն դեպքում երբ HTC–ն որոշել է լիովին դադարեցնել սմարթֆոնների թողարկումը։










































