Փորձագետները գնահատել են աստղերի մասնակցությունը գովազդին։ Ըստ արդյունքների՝ ապրանքանիշերի գովազդի համար Քիմ Քարդաշյանին «թիվ մեկ վտանգ» են ճանաչել։
Անգամ Instagram-ի 115 մլն հետևորդները չեն փրկում այն բանից, որ նրա անտեղին հասարակական վարքագիծը՝ մերկ լուսանկարները, ամուսնու նյարդային ցնցումները, քույրերի հետ սկանդալները բացասաբար են անդրադառնում ապրանքանիշերի վրա, որոնց հետ նա պայմանագիր է ստորագրել։
Վարկանիշային աղյուսակում ներառվել են նաև Քայլի Ջեները և մոդել Հեյլի Բոլդուինը։










































