ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որը չեղարկում է մի շարք հանգամանքներ, որոնք Վաշինգտոնին թույլ են տալիս հակառակորդների դեմ կիբերհարձակումներ ձեռնարկել։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի սահմանած փաստաթղթում ասվում է, թե երբ և ինչպես ամերիկյան կառավարությունը կարող է հակառակորդի նկատմամբ կիբերհարձակումներ ձեռնարկել։
2012-ին ստորագրված փաստաթուղթը գաղտնի է, սակայն դրա բովանդակությունը հայտնի է դարձել հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի շնորհիվ։










































