Օգոստոսի 15-ին Լիբիայում դատարանը 45 մարդու մահապատժի է դատապարտել՝ 2011-ին Տրիպոլիում բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներին գնդակահարելու համար։ Այս մասին հաղորդում է DW.com-ը՝ վկայակոչելով երկրի արդարադատության նախարարությունը։
Դատապարտյալներին մեղավոր են ճանաչել Մուամար Քադաֆիի դեմ հանրահավաքին մասնակից ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու մեջ։ Հաղորդման համաձայն՝ 45 մարդու կգնդակահարեն, գործով անցնող 54 անձ 5 տարվա ազատազրկման է դատապարտվել, ևս 22 մեղադրյալ արդարացվել է։







































